Գերեզմանները կրկին պղծել են. այս անգամ՝ «Կարմիր բլուրում»

Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը և լուսանկարներ հրապարակել։

Հակոբ Կուբատյանի խոսքով՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ոստիկանություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի քանի գերեզմանատներում, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծվել են շիրմաքարեր։  «Եռաբլուրի» շիրմաքարերի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերեւից (Բարձրյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ արել է։ Ոստիկանությունն ավելի ուշ նրան ազատ էր արձակել՝ չհեռանալու ստորագրությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով