Գագիկ Շահնազարյանը քննության ընթացքում խաչապուրի է կերել

ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ուսանողներից մեկը բուհի էլեկտրոնային հասցեին բողոք-նամակ է ուղարկել, որում նշում է, թե համալսարանի դասախոս Գագիկ Շահնազարյանը քննության ընթացքում խաչապուրի է կերել․

«Մեր դասախոսը քննության ընթացքում չի տիրապետում էթիկայի կանոններին, ուսանողների առաջ քննության ժամանակ խժռում է խաչապուրի, չեմ կարծում , որ այս բուհը նման դասախոսների կարիք ունի։ Եվ ուղարկել են նկարը, որտեղ որ մեր հարգելի գործընկերը այդ գործընթացն է իրականացնում»,- ասաց ռեկտորը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ համալսարանի շուրջ 70 դասախոսներ որակավորման նոր կարգի հետևանքով մնացել են առանց աշխատանքի և բողոքում են ռեկտորի դեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով