Բողոքի բուռն ալիքի դեմ առնելով՝ վարչապետը Ամուլսարի հարցով «զադնի» է դրել.Հայկ Գևորգյանց

Բողոքի բուռն ալիքի դեմ առնելով՝ վարչապետը Ամուլսարի հարցով «զադնի» է դրել: Այս մասին է վկայում ոչ միայն ԷԼԱՐԴ ընկերության մասնագետների հետ տողի ունեցած տեսակոնֆերանսը, այլև մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե պաշտոնանկություններ են սպասվում Քննչական կոմիտեում, և շատ հնարավոր է պաշտոնանակ արվի նաև Քննչական կոմիտեի ղեկավարը:

Պարզ է, որ վարչապետը Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ քննարկումների ընթացքում հասկացավ, որ եթե հանքը շահագործվի, ապա իր իմիջը մեծապես կտուժի, և շատ հավանական է, որ ինքը կկորցնի քաղաքացիների մեծամասնության վստահությունը: Հենց այս պատճառով է, որ վարչապետը կամաց-կամաց հակվում է հանքը չշահագրծելու կողմը: Թերևս դրանով էր պայմանավորված «Լիդիանը» ընկերության հայտարարությունը, թե խորապես հիասթափված է Կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետ Փաշինյանի հաշվարկը շատ պարզ է՝ ամենակարևորը իր իմիջին հանկարծ ոչ մի հարված չհասցվի, քվության նոխազ կդառնա Քննչական կոմիտեն, իսկ մնացածը կարևոր չէ, թե «Լիդիանը» մեր պետությանը դատի կտա և ինչ կարգի մեծ գումարների փոխհատուցում կստանա:

Հայկ Գևորգյանցի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով