Արա լեռան հրդեհն արդեն 14 ժամ է չի մարվում. Հրդեհը հասել է Արագածոտնի մարզ

 


Արայի լեռան վրա առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում բռնկված հրդեհը մոտ 22:00-ի դրությամբ հասել է Արագածոտնի մարզ։ Հրդեհը գնալով ծավալվում է։

Վերջին 14 ժամվա կտրվածքով ԱԻՆ-ը հարցի վերաբերյալ տրամադրել է 1 տեղեկատվություն ժամը մոտ 18:00-ի դրությամբ՝ տեղեկության մեջ տեղադրելով առավոտյան ժամը մոտ 9:00-ի դրությամբ արված լուսանկարներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մոտ 21:00-ի դրությամբ հրդեհը բոցկլտալով տարածվում էր լեռան գրեթե կեսի երկայնքով (https://www.facebook.com/matevosyan.astghik/posts/1658486377619373) իսկ այս պահին՝ գրեթե ամողջ երկայնքով։

Նկարն արված է րոպեներ առաջ։

Հասմիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով