Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է.Վիտալի Բալասանյան

Վեհափա՛ռ Տեր,

Արցախ աշխարհի հավատավոր զավակների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: 
Աստծո կամոք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեզ Լուսավորչի Աթոռի գահակալությունը փոխանցվելուց հետո, Ձեր եկեղեցասիրությամբ և անշեղ նվիրումով, տարիներ շարունակ Դուք եղաք Արցախի, Հայաստանի և համայն հայության հավատքի առաջնորդը: Ձեր գահակալությունից հետո նորոգվել և կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ։ Եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներն առ այսօր արդյունավետորեն շարունակվում են ի Հայաստան, ի Արցախ և ի սփյուռս աշխարհի: Ձեր ողջախոհությունն ու ապրեցնող խրատները մեզ համար դարձան մղիչ ուժ հոգևոր առաքելության, պետականաշինության մեջ առաջ ընթանալու և Քրիստոսի ճշմարտություններով ապրելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վեհափա՛ռ Տեր,

Աղոթում ենք առ Աստված, որ Երկնավոր Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Նրա զորակցությունը և առաջնորդությունն առավել բեղումնալից դարձնեն Ձեր գահակալությունը՝ ի փառս Աստծո և ի զորացման Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով