«Սերժ Սարգսյանի ձերբակալում» բլոքբաստերի նկարահանումները չեղարկվեցին

Այսօր հայաստանյան մամուլը հրապարակեց տեղեկություններ այն մասին, թե իբր վերջին օրերին Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին բարձրացված աղմուկը խառնել է Նոր Հայաստանի իշխանությունների և, մասնավորապես, ՀՔԾ պլանները:
Հավանաբար այստեղ կարևոր դեր է խաղացել նաև Միքայել Մինասյանի հարցազրույցը, որի ժամանակ առավել հանգամանորեն բացատրվեցին Սերժ Սարգսյանի հնարավոր մեկուսացման շարժառիթներն ու հետևանքները:
Զավեշտալի այն է, որ /ըստ politik.am կայքի/ ՀՔԾ ղեկավարությունը փորձում է գտնել տեղեկությունների արտահոսք… Լավ, հարգելի ՀՔԾ, հասկանում ենք, որ դուք իշխանափոխությունից հետո տեղափոխվել եք այլ մոլորակ, բայց մի՞թե չեք հետևում հեղափոխության կառկառուն դեմքերի և դրա գլխավոր շահառուների գրառումներին: Ս.թ. օգոստոսի 10-ին Ջեֆերսոնի համալսարանի հանրահայտ շրջանավարտ Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լայնածավալ մի օպուս, որը, մասնավորապես, պարունակում է այսպիսի գաղափարներ՝ «Սերժ Սարգսյանը, ով նախագահ է դարձել 10 զոհերի արյան գնով», ՙ«Քանի դեռ Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ»՚ և ի վերջո ՙ«Մարտի 1 դեպքերի գլխավոր շահառուն Սերժ Սարգսյանն է»՚: Հեռուները մի փնտրեք, այս աղմուկի առաջին ծիծեռնակներին բաց է թողել Արման Բաբաջանյանը, ինչով առջի ծառայություն է մատուցել ՀՔ Ծառայությանը:
Սթափ մտածողների համար պարզ է, որ Արման Բաբաջանյանի ամպագոռգոռ հրապարակումը ՛շախմատային՛ պարտիայի սցենարի մի մասն էր, որի գերխնդիրն էր հասարակությանը հրամցնել ՀՀ 3-րդ նախագահի ձերբակալության անհրաժեշտության գաղափարը: Բայց արի ու տես, որ ամբոխահաճո հայտարությունները հաճախակի հակառակ էֆեկտ են ունենում: Բաբաջանյանի այս գրառմանը հետևեց բուռն արձագանք համացանցում և Միքայել Մինասյանի հարցազրույցը, որը, ինչպես որ արդեն գրել եմ, ամեն բան գցեց իր տեղը: ՀՔԾ մամլո խոսնակի կողմից այսօր հրապարակվեց հերքում, որում ասվում է, որ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի մարտի 1-ի դեպքերի գործով: Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ իսկապես, եթե եղել է Սերժ Սարգսյանի ձերբակալության միջնորդություն ներկայացնելու որոշում, ապա այսպիսի հանրայնացման արդյունքում գործընթացը դադարեցվել է, բայց ժամանակավոր:
Ցանկացած պարագայում հարկ եմ համարում հատուկ նշել, որ թեև ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ստացավ 60 000 ձայն, սակայն իր աջակիցների թիվը շատ ավելի մեծ է: Եթե իրագործվի Սերժ Սարգսյանին ձերբակալելու նախագիժը, ապա նույնիսկ հայ ազգի հերոսներին և ռազմական գեներալներին հեղինակազրկելու շարունակական փորձերը իրենց չեն փրկի: ՀՀ նոր հպարտ իշխանությունները պիտի հասկանան, որ եթե ՀՀԿ բոլոր աջակիցները դուրս գան փողոց, ապա իրենց թավշյա իշխանությունը կտեսնի իր վերջը:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով