«Օրը սկսվեց էլի Փաշինյանի ստերով».Կարեն Վարդանյան

Օրը սկսվեց էլի ստերով:

Փաշինյանը գրառում է արել, որտեղ համառորեն էլի խոսել է զբոսաշրջիկների ինչ-որ աճի մասին՝ ներկայացնելով նկարված թվեր: Եվ իհարկե, կան նրան հավատացողներ, բայց հնարավոր չէ խաբել բոլորին, հատկապես՝ մտածող մարդկանց: Չէ՞ որ մենք տեսնում ենք իրական պատկերը, ու ես նորից կրկնում եմ, որ նոր իշխանությունների օրոք զբոսաշրջիկների թիվը Հայաստանում զգալիորեն նվազել է, նոր իշխանությունների օրոք Հայաստանում տուրիզմը մեռնում է, որովհետև ոչ մի տուրիստ չի ցանկանա գալ անկայուն ու «հեղափոխական» երկիր, ոչ մի տուրիստ չի ցանկանա շնչել աղբի այս գարշահոտությունը և դժգոհ մնալ ահավոր վատ սպասարկումից ու բարեկրթության բացակայությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զբոսաշրջության աճ ե՞ք ուզում, ուրեմն մաքրեք Հայաստանը «հեղափոխականությունից» ու նաև կրթեք սպասարկողներին: Դուք չեք կարող ու չե՞ք ուզում դա անել: Կգա մեր ժամանակը, մենք կանենք:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով