,Օկկամի ածելու սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել»Նատալյա Սաղիյան

Загрузка...

Օգոստոսի 12-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը հրապարակել է մի շատ ծավալուն հայտարարություն: Հայտարարությունը ուներ մեկ նպատակ՝ ճիշտ դեմագոգիայով համոզել հանրությանը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հիմնավորված է և բխում է ՀՀ քաղաքացիների շահերից:

Նախ ասեմ, որ ՀՀ ԱՆ-ն ուշացել է, քանի որ հանրությունը արդեն հասցրել է տեսնել այդ փաթեթի հետևում պաղկված ճշմարտությունը: Հետո, հարգարժան ՀՀ ԱՆ նախարարություն, զարմանում եմ, որ դուք ծանոթ չեք Օկկամի ածելու սկզբունքի հետ: Եթե մեկ երևույթ կարելի է բացատրել ինչպես Ա և Բ հիմնավորումներով, այնպես էլ Ա, Բ և Գ հիմնավորումներով, ստանալով ըստ էության նույն արդյունքը, ապա երկրորդ տարբերակը պետք է բացառել, քանզի Գ հիմնավորումը ըստ էության ավելորդ է: Կարճ ասած, ամենապարզ բացատրությունը ամենաճշմարիտն է: Հանրությունը արդեն գիտի Ա և Բ հիմնավորումները՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ամեն գնով ՊԵՏՔ է սանձել Սահմանադրական դատարանը /Ա/ և ՊԵՏՔ է Վահե Գրիգորյանին թագադրել որպես ՍԴ նախագահ /Բ/: Իսկ ձեր կողմից հանրությանը ներկայացրած շատ մեծ ծավալ, բայց քիչ բովանդակություն ունեցող պոպուլիստական հայտարարությունը, ըստ էության այն ավելորդ Գ-ն է, որը ոչ ոգու հետաքրքիր չէ, քանզի իրենից ներկայացնում է բացարձակ դեմագոգիա:

Գիտեք, իրոք զարմացած եմ, որ lex parsimoniae սկզբունքը ձեզ ծանոթ չէ…
Օկկամի ածելու սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...