Փրկել ամբոխի սիրելիին ամբոխից.Անդրանիկ Թևանյան

«Էս գլխից» հայտարարում եմ, որ դեմ եմ լինելու, որ ամբոխի սիրելին հայտնվի ամբոխի ոտքերի տակ, քանզի առավել հանցագործ և զզվելի կենդանի, քան ամբոխն է, չկա։

Բայց եթե այնպես ստացվի, որ ամբոխի սիրելին ի վերջո հայտնվի ամբոխի ոտքերի տակ, ինքս ամեն ինչ անելու եմ, որպեսզի պաշտպանեմ նրան հանցագործ, դավաճան ու անգլուխ ամբոխից։

Լավագույն տարբերակը պաշտպանյալի համար կլինի Կերենսկու ճակատագրի կրկնությունը։ Բայց նա դեռ պետք է կարողանա արժանանալ այդ ճակատագրին։ Դեռ շանսեր կան։ Այդ մասին անցած տարվա հուլիսից ասում եմ, բայց կարծես չեն ուզում լսել. ամեն մեկին թվում է, թե դա իր հետ չի պատահի։ Պատահո՛ւմ է։ Հետո են հասկանում, բայց ուշ է լինում։

Մենք պետք է մեկընդմիշտ փակենք ամբոխի կառավարման անփառունակ էջը։ Դեռ ոչ մի պետություն չի զարգացել ամբոխով ու ամբոխի սիրելիի առաջնորդությամբ։

Մենք օխլոկրատիայի վերածելու հայրենիք չունենք։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով