Փորձաքննությունն արված է և եզրակացության մասին կարծում եմ տեղյակ ենք բոլորս

Դեռևս 1 տարի 2 ամիս առաջ խնդրի լուծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց միակ լուծումը, որը տեղավորվում էր իրավական ու ժողովրդավար պետության տրամաբանության մեջ. այն է, կասեցնելով հանքի շահագործումը` անառարկելի հեղինակությամբ ընկերությանը պատվիրել փորձաքննություն, որի հիման վրա էլ կկայացվի վերջնական որոշումը։ Չեմ հիշում որևէ առարկություն առաջարկի վերաբերյալ։

Ամեն բան արվել է 1 տարի 2 ամիս առաջ կառավարության և քաղաքացիների միջև «կնքված» քաղաքացիական պայմանագրի համաձայն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փորձաքննությունն արված է և եզրակացության մասին կարծում եմ տեղյակ ենք բոլորս։

«Իմ քայլը» խմբակցության երեկվա մոտ 5 ժամ տևած հանդիպումը ինձ թույլ է տալիս վստահ ասել, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման թույլատվությունը լիներ այս կառավարության որոշման տիրույթում, Ամուլսարը սար էր մնալու և վերջ, սակայն մենք ժառանգել ենք մի իրավիճակ, որի լուծումը պետք է լինի միայն օրենքի և փաստերի հիման վրա։

Միանշանակ է, որ հեղափոխությունից հետո Ամուլսարի հանքի շահագործումը կառավարության համար մշտապես եղել և մնալու է կարևորագույն հարցերից մեկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ` աջակցում եմ ՀՀ կառավարությանը և կիսում եմ քաղաքական պատասխանատվությունը։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով