Փիառվող-ուրացողը.7or.am

Առարկայական և դրական արդյունքներով Նիկոլ Փաշինյանը չի կարող հպարտանալ։

Նա խոստանում էր ներգաղթ, բայց իր վարչապետության շրջանում արտագաղթ է արձանագրվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոստանում էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց հիմա հայտարարում է, որ ինստիտուցիոնալ առումով ձախողված պետություն է ժառանգություն ստացել ու դրական արդյունքների համար պետք է սպասել։ Ասենք, մինչև 2050 թվականը։ Այդ ընթացքում նա, իհարկե՛, կհասցնի ահագին սելֆիներ անել, լայվեր մտնել ու այլոց արդյունքները ներկայացնել որպես սեփական։ Դե սեփականը չկա, ստիպված պետք է նախորդներինը սեփականաշնորհես՝ չմոռանալով զուգահեռաբար քննադատել նույն նախկիններին։

Օրինակ, Փաշինյանը սիրում է դրսի բարձրաստիճան հյուրերին տանել Երևանի Հյուսիսային պողոտա (թեև Տուսկի այցի ժամանակ Հյուսիսայինում ստացած ապտակից հետո Նիկոլը հազիվ թե այդ կողմերում այլևս երևա), բայց «մոռանում» է, որ թունդ ընդդիմադիր լրագրող և հաճախորդ ընդդիմադիր քաղաքական գործիչ աշխատած տարիներին քննադատում էր Ռոբերտ Քոչարյանին՝ Հյուսիսային պողոտայի նախագիծը կյանքի կոչելու համար։

Փաշինյանը փիառվում է նաև Քոչարյանի նախագահության շրջանում սկիզբ առած Համահայկական խաղերի շրջանակներում։ Ստեփանակերտում նա «ռազմահայրենասիրություն» է խաղում, բայց իրականում՝ քիրվայականքաղաքականություն վարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախյան ազատամարտի հաղթանակներից է խոսում, բայց ադրբեջանական դիվերսանտի հանգույն վարկաբեկում է մեր բանակն ու դրա հրամկազմին, հատկապես պատերազմն անցած գեներալներին։

Փաշինյանն օգտվում է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փիառ ոճից ու նրա թողած արդյունքներից։ Գնացքով Գյումրի է մեկնում ու Կալավան գյուղի մոդելը ներկայացնում որպես հետհեղափոխական Հայաստանի նվաճում, մինչդեռ Կալավանը նախորդ իշխանության օրոք է այդպիսին դարձել։

Փաշինյանն օգտվում է նաև Սերժ Սարգսյանի նախագահության փուլում սկիզբ առած նախագծից՝ այն ներկայացնելով իրենը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Երևանի ՋԷԿ–ին։

Մի խոսքով, երբ արդյունք չկա, ուրիշներինն ես ներկայացնում։ Բայց ձեռքի հետ էլ՝ քննադատում նրանց։ Այսինքն՝ փիառվում ես և ուրանում։

7or.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով