«Փաստերեն, բժիշկների «սպիտակ» աշխատավարձը գոյացնում է «սև» գումարներ…..Գևորգ Գրիգորյան

Փաստերեն, բժիշկների «սպիտակ» աշխատավարձը գոյացնում է «սև» գումարներ…

Մի քանի ամիս առաջ, երբ առաջին անգամ ստացա այս տեղեկատվությունը պետության ենթակայության տակ գնտվող հիվանդանոցում աշխատող մեր կոլեգայից` չզարմացա, քանի որ այս «ձեռագրի» մասին լսել էի դեռ 2 տարի առաջ, երբ ասացին, որ մի ախտորոշիչ կենտրոնի տնօրեն իր աշխատակիցների արձակուրդայինները փոխանցում է, բայց հետո պարտադրում է, որ բերեն և առ ձեռն տան իրեն…
Տարբեր պետական ենթակայության տակ գնտվող բժշկական կենտրոններում տեղակայված իմ աղբյուրները փոխանցում են, որ որոշ տնօրեններ պարտադրում են փոխանցած աշխատավարձից կոնտկրետ գումար վճարել իրեն կանխիկ կերպով: Այս հանգամնքի առկայությունը պարզաբանում է, թե ինչպես որոշ տնօրեններ, ովքեր ժամանակին «բիզնեսով» էին զբաղվում, սակայն չէին կարողանում նոր մեքենա գնել, կարողացան իրենց մեքենաները «նորացնել»… 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ հարցին, թե ինչու՞ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացնում հանցագործության վերաբերյալ, նրանք պատասխանում են, որ վախենում են… Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչի՞ց պետք է վախենա բժիշկը` իր աշխատավարձը օրինական կերպով պաշտպանելու և հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պարագայում…

Զավեշտը կայանում է նրանում, որ ինձ բողոքող անձանցից ոմանք նախորդ տարի խիստ հեղափոխական էին և ուրախանում էին առողջապահության ոլորտում իրականացող «ռեֆորմներին», սակայն այսօր ընդունում են, որ «ես ճիշտ էի, իրենք` սխալ»…

Ինչևիցե… հարգելի կոլեգաներ, հորդորում եմ նման դեպքերում դիմել ոստիկանություն…
Ես պատրաստ եմ օգնել ձեզ` տրամադրելով փաստաբան, ով ԱՆՎՃԱՐ հիմունքներով կներկայացնի Ձեր շահերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. մի վախեցեք… ինչպես կասեր պապս` երկու վախը մի մահ է…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով