«Փաշինյան Նիկոլն ընդդեմ գողականի».Արտյոմ Խաչատրյան

Սորոսի հերթական օրենսդրական փաթեթը կառավարությունում

Սորոս Ջորջի գրասենյակից Փաշինյան Նիկոլը ստացել է հերթական հանձնարարականը՝ արմատախիլ անել երկրում «գողականը», իսկ Սորոսի վաստակ, կեղծ սկոլիոզով դասալիք դարձած, մինասյան լարիսայի կողմից արդարադատության նախարար նշանակված անչափահաս բադասյան ռուստամն այսօր ներկայացրեց նախագիծը կառավարությանը, որը հավանության արժանացավ: Հիշեցնեմ, որ նմանատիպ նախագիծ Սորոս Ջորջը զրոյականների կեսերին ուղարկել էր իր մեկ այլ վաստակի՝ Միխայիլ Սաակաշվիլիին, որն անմիջապես կրրառեց այն և իր արևին գողականի վերջը տվեց Վրաստանում, թեպետ այսօր Վրաստան մուտք գործել չի կարող հենց Սաակաշվիլին, այլ ոչ թե գողականները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրեմն, խոսքը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին է: Նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել այն արարքների համար, որոնք, ըստ լակոտարատիայի, էականորեն ոտնձգում են մեր սահմանադրական արժեքների, հասարակության մեջ ձևավորված վարքագծի կանոնների դեմ և մարտահրավեր են ներկայացնում հասարակության և պետության համար։ «Նախագծի փաթեթով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար», – ասել է լակոտ նախարարը։

Փաշինյան Նիկոլը ողջունեց նախագիծը, գեղացի գլխավոր դատախազը հիացավ, բացականչեց. «Բացառիկ նախագիծ է սա»: Օմբուդսմենն էլ գոհ մնաց: Հիմա մենք էլ մեր կարծիքը հայտնենք Սորոս Ջորջի գրասենյակից եկած նախագծի մասին:

Փաստորեն, սրանք ուզում են քրեական պատասխանատվությա ենթարկել օրենքով գողերին և հեղինակություններին հանցակազմի բացակայության պայմաններում: Այսինքն, սրանք ռեալ հանցակազմ ուզում են ճանաչել մարդու գաղափարական, հոգևոր պատկանելությունը ինչ-որ մի դասի: Եթե մեկը օրենքով գող է և խոստովանում է, ուրեմն հանցակազմ արդեն կա, թեպետ չկա հանցակազմի գլխավոր բաղադրիչը՝ իրավախախտում: Ենթադրենք, սրանց հաջողվեց այօրինակ ռեպրեսիվ մեթոդներով երկրից քշել կամ նստեցնել օրենքով գողերին (ինչպես ժամանակին դա հաջողվեց Մուսոլինիին Իտալիայում, Սաակաշվիլիին Վրաստանում) և, ըստ այս սորոսական նախագծի, նրանց հավասարեցված անձանց՝ հեղինակություններին: Լավ, բա ո՞նց են սրանք քրեական պատասխանատվության ենթարկելու քրեական ենթամշակույթի կրողներին, այն դեպքում, երբ սահմանված չէ և չի կարող երբևէ սահմանվել որպես եզրույթ ու հասկացություն «քրեական ենթամշակույթ» երևույթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է դա: Որտե՞ղ, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է հաստատված, որ դա քրեորեն պատժելի է, այն էլ՝ առանց հանցակազմի, այսինքն՝ առանց որևէ իրավախախտման: Կարո՞ղ եմ ենթադրել, որ սրանք քրեական ենթամշակույթի կրող կարող են համարել մեկին, ով օգտագործում է, ասենք, «այղ տղա» կամ «արա» դիմելաձևերը, հայհոյանքներ է օգտագործում բանավոր խոսքում, ինչպես հայ տղամարդկանց գրեթե 100 տոկոսը: Կարո՞ղ են սրանք քրեական ենթամշակույթի կրող համարել մեկին, ով, ասենք, օրենքով գողի հարևան է կամ ազգական, ունի նրա հետ ջերմ անձնական հարաբերություններ: Ո՞րն է այն սահմանագիծը կամ ո՞վ պիտի գծի այն, որից էն կողմ օրենքով գողի հետ անձնական հարաբերությունները կորակվեն գործնական և կձևակերպվեն իբրև «անդամակցություն» գողական աշխարհին և, հետևաբար, կպատժվեն:

Իրականում մենք գործ ունենք բնակչության տոտալ մեծամասնության իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված ոտնձգության հետ: Փաշինյան Նիկոլն այս օրենսդրական փոփոխությունները վաղը կօգտագործի բոլորի դեմ՝ ելնելով իր քաղաքական նպատակներից ու շահերից: Ով իր սրտով չեղավ՝ կճանաչվի քրեական ենթամշակույթի կրող, իսկ գործող ռեժիմը այդ եզրույթից փրկվել ցանկացողներին բազում տարբերակներ կառաջարկի, և Փաշինյան Նիկոլի կուսակցությունը ընտրություններին մեծ թվեր կխփի, ինչպես վերջին անգամ խփեց Մալաթիայում ու Էրեբունիում՝ շնորհիվ քրեական ենթամշակույթի մշակների: Իհարկե, այս խայտառակությունը չի հասցնի իրականություն դառնալ և կիրառվել, քանզի իրոք հաշված են Փաշինյան Նիկոլի օրերը, սակայն, անուամենայնիվ, եթե անգամ այս օրինագիծը դառնա օրենք, մենք այն կգտագործենք մոտ ապագայում. հենց Փաշինյան Նիկոլին մեղադրանք կառաջադրվի որպես քրեական ենթամշակույթի կրող (ի թիվս այլոց): Չմոռանանք, որ ժողովրդի վարչապետն արդեն ունի քրեական անցյալ և գողական է ոտքից գլուխ («ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «ո՞վ կարող է ինձ չլսել» և շատ այլ փաստեր, որոնք կարելի կլինի դատարանում հիմնավորել որպես գողական հանրույթին անդամակցելու ապացույցներ):

Հետգրություն

Գողականի ֆենոմենը լայն տարածում ունի Հայաստանում: Այս կամ այն կերպ գողականն առնչվում է երկրի բնակչության բացարձակ մեծամասնությանը: Իրենց գողական են համարում ավելի քիչ թվով մարդիկ, սակայն դրանք անհամեմատ ավելի շատեն, քան Հայաստանի տրանսգենդերները, միասեռականներն ու մյուս այլասերվածներն իրար հետ վերցրած: Փաշինյան Նիկոլը պաթոսով հարցնում էր ինքն իրեն, թե՝ բա մարդ չէ՞ պառլամենտ ներխուժած տրանսգենդեր մարտիրոսյան լիլիթը: Հիմա ես եմ հարցնում. բա մարդ չե՞ն գողականները: Եթե տրանսգենդեր լիլիթին չեք պատժում բարոյական և սակրալ նորմերի պղծման համար, ապա գոնե գողականներին էլ ՊԱՏԺԵՔ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ, հանգիստ թողեք էդ մարդկանց, մի հետապնդեք նրանց չեղած տեղը, նրանց գողական լինելը հանցակազմ մի որակեք:
Բայց ո՞ւմ եմ ինչ ասում: Տրանսգենդերներն ու մյուս այլասերվածները Փաշինյան Նիկոլի սրտի էակներն են, նրա վերադասների աչքի լույսը, նրա շրջապատի մեծամասնությունը: Իսկ գողականների տերն ո՞վ է:

Համբերություն ցանկանանք օրենքով գողերին, հեղինակություններին և մեր բոլոր գողականներին: Հայ ժողովուրդն իր մեջ կգտնի քաղաքական կամք և առաջիկայում կազատի մեզ բոլորիս այս խայտառակ հակահայկական ռեժիմից:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով