«Փաշինյան Նիկոլի գործունեությունը ՀՀ վարչապետի պաշտոնում այնքան խայտառակ, այնքան անհավասարակշռված է, որ բողոքի ակցիաներ են անում արդեն գողականները».Արտյոմ Խաչատրյան

Փաշինյան Նիկոլի գործունեությունը ՀՀ վարչապետի պաշտոնում այնքան խայտառակ, այնքան անհավասարակշռված է, որ բողոքի ակցիաներ են անում արդեն գողականները:

Չի եղել ոչ մի երկրում նման բան, անգամ Մուսոլինիի Իտալիայում, որը երկրից բոլոր գողականներին (մաֆիոզներին) արտաքսեց, թթվածինն անջատեց նրանց համար Իտալիայում: Բայց եթե Մուսոլինին մտածում և գործում էր հանուն պետության, մաֆիոզներն էլ հասկանում էին, որ դուչեն իրավացի է և մեծ անհատականություն, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի, և նրանք տեղ չունեն այդ Իտալիայում, ժողովրդի վարչապետը մտածում և գործում է հանուն անբարոյականության, անմարդկայնության, հանուն կամայականության և ապօրինության: Օրեր առաջ Դոն Պիպոյին Դիլիջանում ասֆալտին էին փռել, ձեռքը վնասել, բնականաբար՝ հանուն ոչնչի, ուղղակի ի ցույց դնելու ժողովրդի վարչապետի իբր սկզբունքայնությունն ու օրենքի տառով գործելը, թեպետ անմեղ մարդուն ասֆալտին փռելը օրինապղծություն է, ոչ թե օրինապաշտություն: Իսկ ահա այսօր Դիլիջանում մի քանի հոգի (գողական) ակցիա արեցին՝ ձվեր նետեցին Դիլիջանի ոստիկանության շենքի վրա՝ նախապես հրավիրելով ոստիկանների ուշադրությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե, հիմա պատկերացրեք, թե ինչ է իրականում արել Հայաստանի հետ Փաշինյան Նիկոլը, որ արդեն գողականները նրան չեն հանդուրժում: Առաջիկայում ոստիկանության վրա անպայման նռնակներ կնետվեն, դրանից հետո Նոր Հայաստանի նոր բարքերի և բարոյական նորմերի հետևանքով միասեռականներից ու տրանսգենդերներից տուժած ոստիկանները հետևություններ կանեն և իրենց ուրույն խոսքը կասեն Փաշինյան Նիկոլի:

https://hraparak.am/post/06a3e6faaebff7e8237761f462aba879?fbclid=IwAR3wsuHDHeQPTakaEaspNWMVRxQrsXZ82rlw0C1Jr-yVinFL_0TMN1wE37M

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով