Փաշինյանի թիկնապահները դրսից եկեղեցու դուռը շրջափակել են ՝ ներս չթողնելով որևէ մեկի

Վարչապետը Գյումրիում է քաղաքի օրվա առիթով, նա ժամանել է ընտանիքի անդամների հետ։ Ընտանիքի հետ զբոսնելով’նորաբաց Շիրազի փողոցից  հասան Սուրբ Նշան եկեղեցի։

Մինչ Փաշինյանը՝ ընտանիքի ուղեկցությամբ եկեղեցում է, նրա թիկնապահները դրսից եկեղեցու դուռը շրջափակել են ՝ ներս չթողնելով որևէ մեկի։ Իսկ դրսում վարչապետին հանդիպելու և հետը զրուցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ քաղաքացիներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գյումրեցիներից շատերը տեսնել էին ուզում Փաշինյանին, որը նրանց չհաջողվեց, իսկ մինչև կժամաներ Վարչապետը՝ ոստիկանությունը տարածքից հեռացրեց բողոքող քաղաացիներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով