Փաշինյանը Ստեփանակերտում վերջին պահին փոխել է իր ելույթի որոշ մասերը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցող այն բլոկը, որը համարվում է տերպետրոսյանական «գվարդիա», բավականին բուռն է վերաբերվել Փաշինյանի՝ օգոստոսի 5-ի ստեփանակերտյան ելույթին, և հենց դրանով էին պայմանավորված սոցցանցերում ՀԱԿ ներկայացուցիչների հեգնական գրառումներն ու որոշակի քննադատությունները:

Ըստ լուրերի՝ Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների մեջ խախտում է եղել՝ հատկապես Արցախի մասով, ավելի կոնկրետ՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առումով: Երբ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ամբիոնից հայտարարեց, որ «Արցախը Հայաստանն է, և վերջ», դա դուր չի եկել որոշակի խմբերի, և, ըստ տեղեկությունների, նախապես այդ արտահայտությունը պլանավորված չի եղել, այլ ուղղակի ասվել է ստեղծված վիճակից ելնելով:

Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը, բոլորի համար անակնկալ կերպով, վերջին պահին փոխել է իր ելույթի որոշ առանցքային հատվածներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով