Տեր-Պետրոսյան Լևոնը պիտի իր թալանածով թոռանը կրթության ուղարկեր.Արտյոմ Խաչատրյան

Տեր-Պետրոսյան Լևոնը տաղանդավոր թոռներ ունի

Բայց պապիկը պատանի տաղանդների վրա փող չի ծախսում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր իշխանական կաշառակերները մի զզվելի հատկանիշ ունեն՝ սրանց որ սպանես, իրենց լափածը իրենց վրա չեն ծախսի, էլի կփորձեն այլոց հաշվին հոգալ իրենց ծախսերը: Եվ անցյալի խայտառակ կոռումպացված անձանց մեջ իր ուրույն (եթե չասենք՝ առաջին) տեղն է զբաղեցնում Տեր-Պետրոսյան Լևոնը: Թե ինչ է խերվել սա Հայաստանի տնտեսության կործանումից, ինդուստիայի ապամոնտաժումից, կաշառքներից և ստվերային ձեռներեցությունից՝ Աստված գիտե: Ասեմ միայն, որ սրա հրաժարականից հետո, 1998-ին, ֆրանսիական մամուլը սրա networth-ը 200 միլիոն դոլար էին գնահատում (այսօր այդ գումարը կգերազանցեր մեկ միլիարդը):

Սակայն այդ վիտխարի ունեցվածքը Տեր-Պետրոսյան Լևոնը երբեք չի ծախսի՝ Պանիկովսկու նման սա, հավանաբար, ամեն օր բացում է իր ճամպրուկը, նայում, հիանում ու փակում: Եվ այսօր իմանում ենք, որ սրա թոռան ուսման վարձը Անգլիայում վճարում է Հակոբյան Աննայի հիմնադրամը:

Սա անբարոյականություն է Ակոպիչի կողմից: Եթե անգամ սրա թոռը տաղանդավոր է, ինչը շատ կասկածելի է, եթե հաշվի առնենք թոռան հոր մտավոր կարողությունները, ապա միևնույն է՝ Տեր-Պետրոսյան Լևոնը չպիտի թույլ տար, որ իր թոռան համար վճարեին ուրիշները՝ նա պիտի իր թալանածով թոռանը կրթության ուղարկեր, իսկ Հակոբյան Աննայի հիմնադրամն այդ գումարը կկարողանար հատկացնել մեկ այլ երիտասարդի, իսկապես կարիքավոր և արժանի:
Բայց թե այդես կմտածեն նորմալ մարդիկ՝ բարոյականությամբ ու ազնվությամբ օժտված: Տեր-Պետրոսյան Լևոնն այդ մարդկանց դասին չի պատկամում, նա ընդամենը Տեր-Պետրոսյան Լևոնն է՝ Լյուդմիլայի մարդը, սերիական մարդասպան Սիրադեղյան Վանոյի ընկերն ու զինակիցը, Արցախը լայն ինքնավարությամբ Ադրբեջան ուղարկողը, Փաշինյան Նիկոլի հոգևոր հայրն ու դասատուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով