Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան

Загрузка...

 

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը  իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան: Սերժ Սարգսյանի ձերբակալման մանյովրը տանուլ տալուց հետո Նիկոլը որոշեց գնալ վա-բանկ առանց հանրության ուշադրությունը շեղող սենսացիոն շղարշի:

Այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

Սկզբից չաշխատեց այս հարցով իր հայտնի լայվը, հետո՝ փաստացի տապալվեց Ջերմուկյան այցը, իսկտեղեկատվական հոսքերի մեջ Նիկոլի վարկանիշը պատառոտվում էր տիեզերական արագությամբ:

Եվ ահա, կանգնած լինելով սեփական վարկանիշի կորստի և երկրի վարկանիշի կորստի երկընտրանքի առջև, Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին:
Չեմ քննարկում, արդյոք ճիշտ է այդ որոշումը թե սխալ: Իրենք են իշխանություն և պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած որոշման համար:

Սակայն, այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչու՞ սարքեցիր: Քանիցս ասել եմ, որ այս իշխանությունը իրականում չունի երկրի զարգացման տեսլական: Ամուլսարով պարզվեց, որ այն չունի նաև քաղաքական կամք, որոշումներ կայացնելու ունակություն և սեփական որոշումներին տեր կանգնելու խիզախություն:

Ստացվեց այնպես, որ ժողովրդական լեզվով ասած, Նիկոլը գերադասաելու է “նաղդ ռեյտինգը նիսյա ներդրումներին” : Մոտիկ ու անձնական խնդիրները իրեն ավելի մտահոգեցին, քան հեռահար ու պետականները:

Դժվար չէ կանխատեսել նման շրջադարձի հետևանքները Հայաստանի համար: Ու խոսքը բացարձակ հնարավոր արբիտրաժի, տուժ ու տուգանքի մասին չէ, քանզի վստահ եմ, որ նման դեպքում բոլորս միասին կկպնենք իրար երկրի շահերը պաշտպանելու համար:

Խոսքս ավելի լուրջ և համակարգային հետևանքների մասին՝ IMF, WB, արտասահմանյան ներդրումներ և այլն: Նման անլուրջ ղեկավարությամբ երկիր ոչ մի լուրջ ներդրող այլևս փողեր չի բերելու:

Ռուսերենում նման իրավիճակների համար լավ ասացվածքներ շատ կան, որոնցից ամենացենզուրայինը, գուցե հետևյալն է. Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу.

Ոստիկանները փորձել են հանձնե՞լ վկայականները

13.01.2020

Աջափնյակի թաղապետը 6 ամսում 100- 150 հազար դոլարանոց տուն է կառուցել

14.01.2020

«Տո ձեր ընտանիքը ի՞նչ`մուտիլովչիկիների ընտանիք չէ՞».Տիգրան Վարդանյանը` Մ.Փաշինյանին

13.01.2020

Դանիել Իոաննիսյանը, ծառայելով օտարերկրյա շահերին, արդեն զբաղված է մեր երկրի ազգային անվտանգության դեմ գործունեությամբ.Արման Ղուկասյան

14.01.2020

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...