Վարչապետ Փաշինյանի Ստեփանակերտում արված հայտարարությունը` «Արցախը Հայաստան է և վերջ», ցնծությամբ ընդունվեց նրա աջակիցների կողմից.Գարեգին Պետրոսյան

Վարչապետ Փաշինյանի Ստեփանակերտում արված հայտարարությունը` «Արցախը Հայաստան է և վերջ», ցնծությամբ ընդունվեց նրա աջակիցների կողմից:

Բայց հենց նույն աջակիցներից շատերը, չգիտես ինչու, ամիսներ առաջ Ազատության հրապարակում նույն նշանաբանի ներքո ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքը համարում էին նախկինների կողմից կազմակերված «դավադրություն»: Նրանք մեղադրում էին, թե«Արցախը Հայաստան է և վերջ» նշանաբանով, այսպես կոչված, հակահեղափոխականները ցանկանում են տապալել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վարչապետ Փաշինյանի ցանկությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր, երբ Փաշինյանն է բարձրաձայնում այդ մասին, բանակցային գործընթացը տապալելու, Արցախի բանակցային սեղանի շուրջը վերադարձի ձախողումից կարծես չեն խոսում: Այն դեպքում, երբ հենց Փաշինյանի «արձագանքն» է անուղղակի վկայում բանակցային գործընթացի տապալման վտանգի մասին:

Ընդանրապես, երբ ոչ իշխանական դաշտից են հնչում նման պահանջներ, թերևս, հասկանալի է. բանակցությանը մասնակից չեն և հետևաբար պատասխանատվություն չեն կրում ընթացքի համար, բայց երբ իշխանական ամնաբարձր մակարդակում է արվում նման հայտարարություն, նշանակում է, որ բանակցային գործընթացը քաղաքական ռեալ ժամանակում հայտնվել է անելանելի փակուղում:

Կա՞, արդյոք, նման պայմաններում պատերազմական գործողությունների վերսկասման հավանականություն: Հաշվի առնելով պատերազմի քաղաքականության տեսական մոդելավորումը` այո: Պետք չէ մոռանալ, որ պատերազմը վերահաս է դառնում այն ժամանակ, երբ այլևս սպառվում են խնդրի կարգավորման քաղաքական-դիվանագիտական հնարավորություննրը: Իսկ թե ինչպիսին է տեսական հնարավորությունը գործնական կիրառության ենթարկելու հավանականությունը, կախված է ոչ միայն հակամարտող ուժերի պահանջից ու ձգտումներիցներից, այլև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների տրամաբանությունից , գոյություն ունեցող կամ ձևավորվող քաղաքական կոնֆիգուրացիաների բնույթից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով