Վարչապետի հանձնարարականով կարևոր ՊՈԱԿ–ը լուծարվում է, մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառա­յությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտ­նում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարու­թյան միջոցով։ Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել և ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայու­թյունների կենտրոն»–ը լուծարելու մա­սին որոշման նախագիծը, որը կառա­վարությանը կներկայացվի այսօր։ Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջո­ցառումներ, գյուղատնտեսական կեն­դանիների հաշվառման, համարակալ­ման և գրանցման միջոցառումներ և այլն։ Բնականաբար, լուծարման հե­տևանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով