«Վալոկարդին խմեք և List.am-ով ձեզ նոր աշխատանք փնտրեք».Կարեն Վարդանյան

Նրանք, ովքեր դեռ համառորեն փորձում են ներկա իշխանությունների ձախողումները, նույնիսկ Երևանը աղբանոցի վերածվելու ու աղբահանության խայտառակ վիճակի մեղքը բարդել նախկին իշխանությունների վրա, ընդամենը ներկաների կաշին փրկելու անհաջող փորձեր են անում: Դուք ընդամենը վարձու անհաջող փիառշիկներ եք և ես համոզված եմ, որ դրա համար էլ եք վճարվում:

Բայց չի ստացվի, որովհետև արդեն մեկ տարուց ավելի է՝ նախկինները չկան և բոլոր ձախողումների պատասխանատուն միմիայն ներկա իշխանություններն են, ովքեր էլ պիտի պատասխան տան: Նախկինների վրա բարդելու և այդպիսով ձեր պատվիրատուներին ջրից չոր դուրս հանելու հնարքները այլևս չեն անցնի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես որ վալոկարդին խմեք և List.am-ով ձեզ նոր աշխատանք փնտրեք, օրինակ կարող եք շինարարության վրա բետոն թափել:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով