«Սրանից լավ հոտ չի գալիս…».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության՝

1. Փաստորեն նախորդ իշխանություններին վերագրվող Լիդիանի հետ կապված կոռուպցիոն ռիսկեր նույնպես չեն եղել:
2. Փաստորեն նախորդ իշխանությունների օրոք արված բնապահպանական փորձաքննությունների արդյունքները հավաստի էին և կեղծված չէին:
3. Փաստորեն այսքան տարի Նիկոլն&Co-ն ձեզ մոլորեցրել են:
4. Փաստորեն, նա չունեցավ բավարար արիություն բառացիորեն խոստովանելու դա, բայց իր ամբողջ եթերը հենց սրա մասին էր:
5. Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Սրանից լավ հոտ չի գալիս…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով