«Սա է նոր Հայաստանը իր միֆերով և լեգենդներով».Արթուր Թովմասյան

Загрузка...
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կրկին երկար է, բայց կարդացեք:

Սա է նոր Հայաստանը իր միֆերով և լեգենդներով:

Հասարակական գիտակցության տրանսֆորմացիան Հայաստանում տեղի ունեցավ հզոր քաղտեխնոլոգիաների, աննախադեպ ինտերնետ PR-ի և ժողովրդական զանգվածների հոգեբանության խոր ուսումնասիրմամբ և մանիպուլյացիոն տեխնոլոգիանների կիրառմամբ (Նիկոլի վիրակապի սրտիկը, որը մի քանի անգամ իր տեղը փոխեց, հարյուրավոր ինտերնետ “ֆեյքերի” մոբիլիզացված և մեկ կենտրոնից ղեկավարվող քարոզչությունը, կեղծ դոգմանների ու առողջ դատաողությունը ջլատող ու մթագնող մասսայական սոփեստական “եթե a, ուրեմն b ապա և c” ֆորմուլաները (եթե Նիկոլը և անփորձ երիտասարդները կարողացան գալ իշխանության, ապա դա բավարար հիմք է որ իրենք նույնքան հրաշալի պետություն կղեկավարեն, ուրեմն միայն իրենք և ոչ ոք բացի իրենցից)).
1. լեգենդ — Նիկոլը և իր թիմը ժողովրդի համար, ժողովրդի հետ ու հանուն ժողովրդի նահատակվելիւ պատրաստ գաղափարական ու անձնազոհ մարտիկներ են (որքանով որ այս բառը գործածելի է մութ սխեմաներով բանակից “թռած” անձանց համար”, որոնք այդ նիւյն ժամանակ կամ արտասահմաններում” տժժում” էին, կամ” տժժում” էին սորոսյան պետության դեմ պայքարելու ու հիմքերը սասանելու դասընթացներին)։

1/1. Իրականություն — Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները այնքան անձնավորված են, որ առանց Նիկոլի և իր թիմակիցների կերպարի խորը հոգեվերլուծության, միմիայն երևույթների քննարկումը կբերի կաղապարային եզրահանգումների։ Նիկոլի ողջ ուղին դա ճանապարհ է առ իշխանություն, ընդ որում չխորշելով զանազան մութ և մարգինալ տարրերի հետ դաշնակցությունից, որովհետև այդ տարրերը ունեն բավական ու տևական ֆինանսավորում Արևմուտքի դեստրուկտիվ ֆոնդերից, և առավել կազմակերպված էին, քան նույն այդ ԱԴԵԿՎԱԴ պետականամետ ու ազգային մասսան, որոնց հանդեպ իրենք անթաքույց ատելություն ու ագրեսսիա ունեին։

Նիկոլը երբեք չի ունեցել և չունի հստակ կառւցողական տեսլական ու գաղափարախոսություն։ Ձևավորվելով և կայանալով “ընդդեմ Սերժի” տասնամյակների քննադատության մթնոլորտում, Նիկոլը ողջ ուղնուծուծով վերածվել է պոպուլիստ դեմագոգի, որը անընդհատ թշնամիներ է փնտրում, որի գոյությունը սերտորեն կապված է “հակահեղափոխականների”, ” թշնամու” կերպարի պես։ Նիկոլին սեփական պատասխանատվության զրոյացման համար թթվածնի պես անընդհատ “հակահեղափոխականներ” ու “թշնամիններ” են պետք։

Նիկոլը և իր թիմը անընդհատ զոնդավորում, աջակցում, ահագնացնում էին դժգոհ էլեկտորատի զանգվածը, հորինում սարսափի ժանրից լեգենդներ ու միֆեր (արատավոր շարքային երևույթներ, որը քաղտեխնոլիգիանների շնորհիվ ահագնանում վերածվում էր ազգային մասշտաբի աղետի և հրամցվում էր որպես հասարակ քաղաքացու երջանիկ լինելու հիմնական խոչընդոտ), որոնք նույնքան թեթևությամբ ու անբռնազբոսիկությամբ “մոռացվում” կամ հերքվում էին իր իսկ Նիկոլի կողմից (50% փայաբաժնի լեգենդը բոլոր խոշոր բիզնեսներում և արագաչափերում, որը ամենահեշտ ապացուցելի մեղադրանքն էր շնորհիվ իր մասշտաբների, բայց ինչպես բոլորս ականատես եղանք, մի քանի հրաշագործ քայլով “ջրվեցին” անվերադարձ, որովհետև լեգենդը իր դերը կատարել էր, իշխանությունը գրավված էր, հետևաբար նոր պայմաններում անիմաստ էր այդ լեգենդը սնուցել և փայփայել, և այն բազմաթիվ այլ քաղտեխնոլոգիական գործիքների պես դեն նետվեց առանց ապացույցների)։

“Անձնազոհ ազգասերների”, հիմնականում լգբտ, սորոսյան և խայտաբղետ ու խառնիճաղանջ գաղափարազուրկ մասսան առաջին իսկ քննությունը խայտառակ ձևով տապալեց։
4 միլիարդ դրամի հասնող պարգևավճարները, որ 1-2 ամիս աշխատած երիտասարդների բազմությունը (որոնք հարցազրույցներում և հրապարակումներում որպես”հարուստ” մասնագիտական փորձ մշում էին փողոց փակելը և կարմիր գծերին նստելը) դուրս գրեց իր իշխանական ողջ բուրգի համար վերևից ներքև, ապշեցուցիչ էր իր լկտիությամբ ու ագահությամբ։ Էլ ավելի սանձարձակ, “խրախճանք ժանտախտի պայմաններում” էր հիշեցնում ինտերնետ տիրույթում իշխանական կազմակերպված ինտերնետ ագիտացիան և պրոպագանդան սկսած “հալալա, արժանի են” մինչև ” որ էդ փողերը չստանան, ՍՏԻՊՎԱԾ պիտի գողանան” անմիտ ու վտանգավոր դրույթներից։ Եվ իհարկե Նիկոլի դիրքորոշումը, որը շատ արագ մոռանալով ինչ ալիքի վրա էր եկել իշխանության, “մենք միշտ ճիշտ ենք” քանի որ “մենք միշտ ճիշտ ենք” դրույթի հրամցումը վրդովված հասարակությանը։
Երբ դու իշխանափոխությունը ու իշխանության գրավումը անվանում ես հեղափոխություն, երբ դու իշխանության ես գալիս 30% աղքատության դեմ պայքարի լոզունգներով, երբ դու սերժական ապարատի ցանկացած ծախս խոշորացույցով էիր ման գալիս ու քննադատում, երբ Գանդին արդեն զզվել է իր ցիտատների տեղին ու անտեղին շահագործումից ու խեղափոխումից, շռնդալից ու անզուսպ այս ֆինանսական ինքնապարգևատրումները “ազգի փրկչի” կեղծ դիմակը պատռելու առաջին ակկորդներն են դառնում։

” Ոչ մի ծանոթ,ոչ մի խնամի” լոզունգով իշխանության եկած Նիկոլը իշխանական բուրգը վերևից ներքև լցոնեց “ասֆալտին նստածների” բակային ընկերներով, ծանոթներով, որոնց ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային աշխարհայացքի սնանկությունը ծաղրի ու արհամարանքի ալիքի բերեց հասարակության առողջ ու գիտակից ԱԴԵԿՎԱԴ մասի կողմից։
Նիկոլը իր իշխանությունը ամրապնդելու համար ակտիվորեն խրախուսում է այդ մասսայի արմատակալումը, քաղաքական ու ֆինանսական կապիտալի կուտակումը և ամրապնդումը։ Իսկ այդ մասսան իշխող ու թելադրող դառնալով, արդեն իսկ հասարակությանը թելադրում է դրսերից կապկած ու խեղված “արժեքներ”, միաժամանակ ֆանատիկորեն ուղղորդված հարվածներ հասցնելով իրական ազգային ֆունդամենտալ բաղադրիչներին։

Հ.Գ. Նիկոլի կողմից այդքան շահագործված ու չարչարկված Գանդիի խոսքերը իր ու իր թիմի համար իրենց իսկ անբովանդակ քայլերի շնորհիվ սկսել են հակադարձ հետհաշվարկը.©️ Կարեն Դոլինյան

Հ.Գ.Գ. Սկզբում դու իշխանության ես — հետո քո դեմ պայքարում են — հետո քո վրա ծիծաղում — հետո անտեսում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...