Սարավան գյուղի անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել

Օգոստոսի 28-ին, ժամը 06:30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և երեք մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 11:30-ի դրությամբ այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք:

Ժամը 12:25-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, ՊՆ թիվ N զորամասից 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային անտառտնտեսության մասնաճյուղից 10 աշխատակից:

Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի անտառածածկ տարածքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով