Ջերմուկում վարչապետ Փաշինյանը համոզում, երդվում էր, իբր Ամուլսարի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին, անգամ քաղաքացիների նամակներին անձամբ է ծանոթացել, գիշերները չի քնել

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մի քանի օր առաջ facebook-յան ուղիղ միացումով, իսկ երեկ արդեն Ջերմուկում վարչապետ Փաշինյանը համոզում, երդվում էր, իբր Ամուլսարի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին, անգամ քաղաքացիների նամակներին անձամբ է ծանոթացել, գիշերները չի քնել…

Տեսանք, թե ոնց է «ծանոթացել»։ Երեկ վարչապետին մոտեցավ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, ասաց, որ ժամանակին իրենց պահանջով է Ամուլսարի հանքի ոսկու կորզման ֆաբրիկան Գորհայքից, որ Սպենդիարյանի ջրամբարի ավազանում է, տեղափոխվել Գնդեվազ, որպեսզի ջրամբարի ռեսուրսներին ոչինչ չսպառնա։ Զարմանքից աչքերը չռել էր վարչապետը։ Գաղափար չուներ դրա մասին։ Նույնչափ և անտեղյակ էր թվում Է. Ղազարյանի այն պնդման մասին, որ հանքի տարածքում օրեկան նախատեսված է 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից ՝ մոտ 25 տոննա փոշի։ Նորից զարմացած հայացքով նայում էր ու միակ հակափաստարկը, որով ուզում էր «չախել» մարզպետին, այն էր, թե բա՝ դուք էն ժամանակ մարզպետ չէի՞ք։ Չէ, մարզպետ չէր։

Տեսանյութը դնում եմ, դուք էլ նայեք։ Տեսեք, թե ինչ խուճապ է վարչապետի աչքերում, երբ դիմացը բանիմաց մարդ է ու ինչ ատելություն նրա աշխատակազմի ներկայացուցիչների աչքերում՝ նախկին իշխանության ներկայացուցչի հանդեպ։ Ու ոչինչ, որ այդ «նախկինը» չափազանց կիրթ, գրագետ ու նույն Նիկոլենց հանդեպ շատ հարգալից վերաբերմունք ցույց տվող մարդ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ահա վարչապետի մեքենայի հետևի նստարանին նստած, քիթը հեռախոսի մեջ մտցրած անձը սկի գլուխը չի բարձրացնում, երբ ՀՀ ղեկավարը նստում է իր իսկ ծառայողական մեքենան։ Տեսեք, թե մի քանի րոպեանոց փոքրիկ տեսանյութը ոնց է բացահայտում մեր իշխանության ողջ թշվառությունը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով