«Պոպուլիզմի վտանգավոր դեմքը».Անդրանիկ Թևանյան

Загрузка...

Պոպուլիստը ասում է այն, ինչը կարող է դուր գալ իր առջևի լսարանին։ Նա հակադիր բաներ կարող է ասել անգամ նույն օրը, քանզի նույն օրվա մեջ լսարանները կարող են հակադիր լինել։

Պոպուլիստի համար խոսքն արժեք չունի։ Նա ընդամենը լսարանից ուզում է աղի արտասուք քամել, «ուռա»–ներ ու «այո»–ներ գողանալ։ Սա պոպուլիստի հատկությունն է։ Մեր պաշտպանյալը բացառություն չէ։

Գնալ Արցախ։ Հանրահավաքի եկածներին ու բերածներին դուր գալու և արցախահայությունից (և ոչ միայն) ծափեր փախցնելու համար հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Հետո ՀՀ ԱԳՆ–ի միջոցով շտապել «մեսիջ» ուղարկել Ադրբեջանին, թե բա լուրջ մի ընդունեք Ստեփանակերտում հնչեցրածը, քանզի ինքը համոզված է, որ հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին, այսինքն՝ գտնում է, որ Արցախը Հայաստան չէ, և վե՛րջ։

Պաշտպանյալը, փաստորեն, Ալիևին ասում է, որ օգոստոսի 5–ին հիմարի տեղ է դրել Վերածննդի հրապարակում «այո»–ներ և «ուռա»–ներ գոռացողներին՝ «Քարդաշ ջան, բան էր ասեցի Ստեփանակերտում, ներքին լսարանի համար էր, ֆռռացնում էի, շատ մի խորացիր, քանի որ ես խոսքիս տերն եմ, Բոլթոնը վկա» թեմայով։

Սարսափով եմ պատկերացնում, թե ինչեր կլսենք մենք պոպուլիստ–«ռազմահայրենասեր» այդ մարդուց, եթե հանկարծ Ալիևը որոշի բավարարել նրա այն ցանկությունը, ըստ որի՝ ինքը կուզենար Ադրբեջանի հասարակության հետ ուղղակի շփման հնարավորություն ստանալ։

Հիշե՛ք, որ պոպուլիստը միշտ սիրում է դուր գալ այն լսարանին, որի հետ շփվում է։ Քիրվայական կոդը ադրբեջանական լսարանի առաջ միանգամից կմղվի առաջին պլան ու …

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...