Պետությունը՝ «բուդկայի» պես.Անդրանիկ Թևանյան

ՍԴ–ի դատավորներին բյուջեի հաշվին կաշառք են առաջարկում՝ «Հրաժարական՝ փողի դիմաց» թեմայով։ Բայց դա նոր գործելաոճ ու մտածողություն չէ պաշտպանյալի մոտ։

Ընդդիմադիր աշխատած տարիներին էլ նա նման մոտեցում ուներ։ Խոստանում էր բյուջեից փող տալ բոլոր նրանց, ովքեր ընտրակաշառք չէին վերցնի ու ձայնը կտային իրենց։ Այսինքն՝ «նիսյա» ընտրակաշառք էին առաջարկում «նաղդ» ձայն ստանալու դիմաց, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա այդ մտածողությունը դարձել է պետական քաղաքականություն։ Պետությունը որպես «բուդկա» է դիտարկվում ու փորձ է արվում սեփականաշնորհել։ Հարկատուների հաշվին։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով