Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի ինքնությունը, մայրը բերման է ենթարկվել

Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի աղբավայրում մահացած հայտնաաբերված 1-ամյա  երեխայի մորը: Այս մասին հատնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19:00-ի սահամններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կատարվում է քննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով