Պատրուշևն էլ հասավ մեր օրին.Արտյոմ Խաչատրյան

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի համար 2019-ի օգոստոսի 12-13-ը կդառնան իր կյանքի ամենատհաճ օրերը, քանի որ նա ստիպված է եղել ի պաշտոնե գալ Երևան գրանտակեր գրիգորյան արմենի «հրավերով»: Սա ասում եմ միանշանակ, a priori, առանց կասկածելու: Վերհիշենք, թե ով է Պատրուշևը: Ծնվել և մեծացել է սովետական ԿԳԲ-ում, անցել է ծառայողական բոլոր աստիճանները, դարձել է գեներալ, 9 տարի գլխավորել է ՌԴ ФСБ-ն, արդեն 11 տարի է, ինչ փաստացի ղեկավարում է անվտանգության խորհուրդը՝ լինելով Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր և Ռուսաստանի թիվ 2-3 անձանցից մեկը:

Եվ ահա գեներալ Պատրուշևն ի պաշտոնե ստիպված է շփվել մի գրանտակերի, Transparency international-ի, այն է՝ Սորոսի վաստակ գրիգորյան արմենի հետ. Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս երկուսը: Ի՞նչ կարող են իրար հետ քննարկել: Իհարկե, ոչինչ: Մի՞թե Պատրուշևը սրան կվստահի որևէ գաղտնիք կամ թեկուզև թեթև կոնֆիդենցիալ բան: Իհարկե, ոչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ հենց այս հանգամանքն է, որ անցած երկու օրը Պատրուշևը կհիշի որպես իր կյանքի ամենատհաճ օրեր: Լրջագույն գեներալը մայմունություն է անում՝ բանակցում է մեկի հետ, ով Սորոսի վաստակ է, ով հակառուսական ակցիաներ և միտինգներ է ժամանակին կազմակերպել, ով գրում էր ռուսատյաց հոդվածներ, ով, վերջապես, իր պաշտոնին է նշանակվել ամերիկյան դեսպանի հրահանգով: Սրանից տհաճ էլ ի՞նչ կարող էր տեսնել Նիկոլայ Պատրուշևն իր կյանքում:
Հետևաբար, Նիկոլայ Պատրուշևին վստահ կարող ենք մեզ հետ հավասար ճանաչել Փաշինյան Նիկոլի հեղափոխության զոհ: Ոչինչ, թող նրա նյարդերն էլ մի քիչ քայքայվեն, որ իմանա ՀՀ ոչ հպարտ քաղաքացիների ղադրը:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով