Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը,կդատվի բոլորի կողմից և չի ունենա հաջողություն

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը  գրել է.

«Եթե պետք է լինի նոր հեղափոխություն,ապա այն պետք է լինի հաշտության հեղափոխություն:

Ի վերջո բոլոր նախկին ղեկավարներն էլ ունեն և կողմնակիցներ և համակիրներ:
Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը,կդատվի բոլորի կողմից և չի ունենա հաջողություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլորն էլ հոգնել են վենդետաներից,Հայաստանին համերաշխություն և հաշտություն է պետք:Նիկոլի հեռանալուց հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն և օտարածին,ապազգային և ծայրահեղական բոլոր ուժերը պետք է տեղ չունենան մեր քաղաքական օրակարգում,բայց առանց վենդետաների և «ասֆալտներին փռելու»:
Բռնի ուժը,զոռբայությունը,կեղծիքն ու սուտը պետք է վռնդվեն մեր հանրային կյանքից:
Եթե սա չանենք տարին մեկ երկիրը ցնցվելու է հեղափոխական և սուտ փրկիչների ամբիցիաների պատճառով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով