«Ոչ մի սփյուռքահայ երբեք չի թողնի իր բարեկեցիկ կյանքը և նորմալ եկամուտով աշխատանքը ու չի գա Հայաստանում գոյություն քարշ տալու».Կարեն Վարդանյան

Պատրանքներով ապրող և երազանքների գիրկը ընկած մեր իշխանավորներին, ովքեր արդեն 1 ու կես տարի է ասում են, թե սփյուռքահայերը շուտով իրենց տները կծախեն ու կգան Հայաստան ապրելու, ուզում եմ անհերքելի ճշմարտություն ասել: Ընդ որում, ասածս կյանքի ճշմարտություն է, որը ոչ ոք չի կարող հերքել:

Ուրեմն իմացեք, հարգելիներս, ոչ մի սփյուռքահայ (բացի առանձին անհատներից, որոնք դրա համար ունեն այլ պատճառներ, դա էլ՝ շատ հազվադեպ) երբեք չի թողնի իր բարեկեցիկ կյանքը և նորմալ եկամուտով աշխատանքը ու չի գա Հայաստանում գոյություն քարշ տալու 60 կամ 100 կամ 200 կամ թեկուզ 300 հազար նվաստատուցիչ աշխատավարձերով ու բիզնես-եկամուտներով, որովհետև դա ոչ թե ապրելու գումար է, այլ՝ գոյատևելու: Ոչ մի սփյուռքահայ ապրելը չի փոխի գոյատևելու հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որ ասում եք՝ կգան, ի՞նչ եք մտածում: Կարող է՞ Հայաստանում արդեն թոշակները դարձրել եք 300 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 400 հազար, միջին աշխատավարձը՝ 700-800 հազար: Կարող է՞ արդեն դարձրել եք, ես խաբար չեմ:

Սրանք այն պայմաններն են, որոնցով միգուցե որոշ հայեր ցանկանան ապրել այստեղ, իսկ այդ պայմանները հատկապես դուք ի զորու չեք ստեղծել նույնիսկ մինչև ձեր ասած 2050 թվականը, որովհետև դուք որպես իշխանություն արդեն ձախողված եք:

Ռեֆորմիստերի կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով