Շնորհավոր Ձեր ծնունդը, Հայկական Մուլտերի Արքա

Հայ կինոյի մեծերը․ Ռոբերտ Սահակյանց (1950-2009)

Օգոստոսի 30-ին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրն է։
Ծնվել է 1950 թվականին Բաքվում։ 1964 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970 թվականին, սովորելուն զուգահեռ նա սկսում է աշխատել Հայֆիլմ կինոստուդիայում, որպես նկարիչ-անիմատոր։ 1972 թվականին աշխատում է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սահակյանցին հեռացնում են համալսարանից։ 1987 թվականին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2008 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահակյանցը եղել է իր մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը։ Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։
“Խոսող ձուկը”, “Աղվեսագիրքը”, “Կիկոսը”, “Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ”, “Բարեկենդանը” և շատ ուրիշ մուլտեր շատերիս ուղեկցել են մանկությունից։ Տաղանդաշատ ռեժիսորի ստեղծագործական ժառանգությունը հայկական կինոյում զբաղեցնում է կենտրոնական տեղերից մեկը։

Շնորհավոր Ձեր ծնունդը, Հայկական Մուլտերի Արքա․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով