«Նիկոլ Փաշինյանը չկողմնորոշվածների առաջնորդն է. Հայաստանի ուղին ազգերի եվրասիական ընտանիքում է». Ալեքսանդր Ա. Պրոխանով

Republica.am կայքի հեղինակային շարքի զրուցակիցն է հայտնի գրող, հրապարակախոս, «Завтра» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ա. Պրոխանովը։(Republica.am). Ալեքսանդր Անդրեյի, ձեր արձակը հայտնի է մետաֆորներով։ Կկարողանայի՞ք մեկ մետաֆորով նկարագրել Հայաստանում տեղի ունեցածը։(Ա.Ա. Պրոխանով). Հայաստանը չի տրվում մետաֆորների։

Այն պայծառային պարզությամբ դիտորդներիս թույլ է տալիս «կարդալ» այն ամենը, ինչ տեղի է ունենում իր հետ։ Հայաստանում հեղափոխականների շնորհիվ բանտարկվել է բանականությունը, փոխարենը՝ իռացիոնալիզմը վստահ հաղթարշավ է իրականացնում։«Կարպետների հեղափոխության» (որի միջոցով բնորոշում եմ հայկական հեղափոխությունը) նպատակը՝ Հայաստանին եվրասիական գաղափարախոսական տիրույթից այն կողմ դնելն էր, չկողմնորոշված վիճակում։Փաշինյանը չկողմնորոշված, կասկածող Հայաստանի առաջնորդն է, կուտակված իռացիոնալիզմի կամքը կատարողն է։(Republica.am) Բայց չէ՞ որ հեղափոխությունը իռացիոնալ է՝ ըստ սահմանման։Իռացիոնալ ասելով ի նկատի ունեմ, որ հեղափոխությունը իռացիոնալ էր հայի համար, նույնիսկ՝ անոմալ հայկական անատոմիայի համար։Պատճառն այն է, որ ամերիկացիները չհամակերպվեցին Մերձավոր Արևելքում ռուսական նորագույն ռազմատեխնիկական մտքի հաղթանակին։ Այլկերպ եղավ քան Աֆղանստանում, և այդ առումով իմ «Ծառը Քաբուլում» աշխատությունն մարգարեական եղավ։(Republica.am) Այդուհանդերձ, իշխանության բարձրագույն կրողը ժողովուրդն է…(Ա.Ա. Պրոխանով) Ո՛չ։ Դա միֆ է։ Անհատը պետք է իր վրա վերցնի պատասխանատվություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը դրա արտացոլանքն է, երբ հանրույթի կամքը կոսմիկական կերպով անձնավորվում է անհատի մեջ։Միկրոկեցության և մակրոկեցության համահունչությունը վաղուց ձևակերպվել է ռուսական կոսմիստների կողմից (ի նկատի ունի՝ կոսմիզմի փիլիսոփայության ներկայացուցիչներին – Republica.am)։Երբ ինձ իմ ծանոթ պատգամավորները պատմում էին այդ օրերին Հայաստանում ինչպես էր Սերժ Սարգսյանը հանձնել իշխանությունը, այդժամ հիշում էի Ալիենդեյին…(Republica.am) Ըստ Ձեզ ո՞րն Հայաստանի քաղաքական գոյաբանական (օնթոլոգիական) ուղին։(Ա.Ա. Պրոխանով) Հայաստանի ուղին Եվրասիական մեծ ընտանիքում է, որը նոր աշխարհաքաղաքական պասիոնարն է։

Զրույցը վարեց՝ քաղաքական գիտությունների թեկնածու Արման Իսրայելյանը

Աղբյուր`republica.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով