Նիկոլ Փաշինյանը՝ ագահության զոհ.7or.am

7or.am-գրում է

Ամուլսարի պատմության արդյունքում Նիկոլ Փաշինյանը գործնականում մենակ է մնացել։ Նրան փորձեց պաշտպանել «Իմ քայլը» խմբակցության հատուկենտ ողջամիտ պատգամավորներից Բաբկեն Թունյանը,բայց «կուկուռուզը» թարս բուսնեց, քանզի Բաբկենն ուղղակիորեն «փչացրեց» «Իմ քայլի» հենարան հանդիսացող պողոսներին և անուղղակիորեն՝ Հայաստանի թիվ մեկ «Պողոս» Նիկոլ Փաշինյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը մենակ է մնացել (չհաշված տնեցիներին), բայց պետք է ինքն իրեն մեղադրի, քանզի ագահություն արեց։

Հեղափոխությունն արեցին հազարավոր մարդիկ ու բազմաթիվ քաղաքական շրջանակներ, բայց դրա արդյունքները նա սկսեց վայելել մենակ, իսկ ժամանակի ընթացքում արժեզրկեց հեղափոխական արժեքները, մսխեց հեղափոխության բերած էներգետիկան ու սկսեց այլասերվել բացարձակ իշխանության հետևանքով։

Հեղափոխության առաջնորդի գլուխը պտտվում էր «մերժման» բուռն օրերին։ Դա գլխապտույտ էր հաջողություններից։ Այդ գլխապտույտն էր, որ նրան ստիպեց մեկ դերասանի թատրոն դարձնել կառավարությունն ու խորհրդարանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ գլխապտույտը նրան ստիպեց նախորդ տարվա հոկտեմբերի 2–ի գիշերը փողոցում հրամանագրեր ստորագրել և կառավարությունից դուրս թողնել ԲՀԿ–ին ու ՀՅԴ–ին, իսկ մինչ այդ լուծարել «Ելք» դաշինքն ու ֆուկ անել ԼՀԿ–ին ու «Հանրապետությանը»։

Գլխապտույտը ագահ դարձրեց Նիկոլին (թեև գեղցիներն «էն գլխից» են ագահ լինում)։ Նա փառքը և հաջողությունը չցանկացավ կիսել այլոց հետ ու արժանավորների կադրային բազայով նորմալ համակարգ ձևավորել։ Ու հիմա, երբ խնդիրներ են առաջացել, Նիկոլը մնացել է մենակ, քանզի թիմակիցներից յուրաքանչյուրն առաջնորդվում է «Ոնց որ մեզ բանի տեղ չես դնում, այնպես էլ գնա մենակով խնդիրների տակից դուրս արի» բանաձևով։

Փաշինյանին թվում էր, թե հեղափոխական փառքը հավերժ իր հետ է լինելու։ Նրան թվում էր, թե չարակամություն էին անում բոլոր նրանք, ովքեր զգուշացնում էին, որ պողոսները սիրում են կուռքեր ստեղծել, իսկ հետո տապալել նույն այդ կուռքերին, որ պետք չէ ամբոխավարությունից հաճույք ստանալ, որ պետք է դադարեցնել քաղաքական վենդետտան, և որ պետք է հրաժեշտ տալ հանրահավաքային հռետորաբանությանը։

«Ժողովրդի» վարչապետը ագահության զոհ է դարձել ու հիմա փրփուրներից կախված փորձում է դեմքը փրկել, մասնավորապես, Ամուլսարի պահով։ Նա հասկացել է, թե ինչ սարսափելի կենդանիներ են իր հեղափոխական ընկերները, «բնապահպանները» և կռապաշտ պողոսները։ Հասկացել է, բայց արդեն ուշ է։

Վատագույն ավարտից խուսափելու միակ ձևը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ դրանից առաջ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Եթե Փաշինյանը կրկին ագահություն անի ու չգնա այս ճանապարհով, ապա հետագայում ընդամենը դառնալու է քաղաքական գործընթացների օբյեկտ։ Առայժմ նա ունի սուբյեկտայնությունը պահպանելու հնարավորություն։ Ընտրությունն իրենն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով