«Մի մոռացե’ք, որ գործ ունենք ոչ ստանդարտ լոգիկայի հետ».Գարեգին Պետրոսյան

Загрузка...

Մի մոռացե’ք, որ գործ ունենք ոչ ստանդարտ լոգիկայի հետ

Այն դեպքում, երբ վարչապետը հայտարարում է , թե գործազրկությունը երկրում կրճատվել է, Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է միանգամայն այլ պատկեր` գործազրկությունը Հայաստանում աճել է: Որոշակի լոգիկայի շրջանակներում վարչապետի հայտարարության և ԱՎԾ-ի տվյալների միջև ոչ միայն հակադրություն գոյություն չունի, այլև համադրելի են ու համահունչ:

Այսպես, գործազրկության աճին զուգահեռ գործազուրկ դառնողների հավանականությունը կրճատվում է: Այսինքն`6.7% գործազրկության աճը 6.4%-ով նվազեցրել է ապագայում գործազրկության շարքերը համալրողների քանակը (ըստ վարչապետի): Այնպես որ վարչապետն այս հարցում էլ է ճիշտ` հնարավոր գործազրկությունը Հայաստանում իսկապես նվազել է: Եթե <<ոչ մի բան >> չարտահայտող <<հնարավոր>> բառն էլ հանենք, կլինի` Հայաստանում գործազրկությունն իսկապես կրճատվել է…)
Տարընթերցումներ մի որոնեք, գլուխկոտրուկներ մի փնրեք, ընդամենը լոգիկան հասկացեք…)

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...