«Մի բան արեք, փակեք» նիկոլական ժանրի մեթոդներով ոճը նորություն չէ«.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Քիչ առաջ ՀՔԾ-ն ձերբակալել է Արմեն Աշոտյանի օգնական-վարորդ Արամ Բարսեղյանին: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ, զանգովի արդարադատության սուբյեկտ ՀՔԾ-ն «վիզ է դրել» լռեցնել Աշոտյանին:
Սա ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություն է:

«Մի բան արեք, փակեք» նիկոլական ժանրի մեթոդներով ոճը նորություն չէ. ուղիղ մեկ տարի առաջ սկանդալային խայտառակության՝ դեռեւս չբացահայտված գաղտնալսման ձեռագիրն իր տրամաբանական շարունակությունն է ստանում. «մի երկու օր կպահենք Աշոտյանի դեմ ցուցմունք կտա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ լռեցնել չի հաջողվելու»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով