«Միացման կոչ չկար, կար «միացում» բառի հիշատակում.Հայկ Մարտիրոսյան

Factor.am-ի հարցազրույցում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպմանը և «Միացում» կոչին՝ նշեց.«Միացման կոչ չկար, կար «միացում» բառի հիշատակում:

Կարծում եմ՝ պետք է մի քիչ ուղիղ լինել և ասել, որ միացման գործընթաց այս իշխանությունը չի նախաձեռնում և, ցավոք, չի նախաձեռնելու: Բայց կարծում եմ, որ դա որոշակիորեն միտված էր բավարարելու հանրության այն հատվածի ցանկությունները, որն արդեն քաղաքականապես բավական գրագետ է և պահանջում ու հասկանում է, որ Արցախի միացումը Հայաստանին հրամայական է:Նաև արցախահայության մեծամասնության ցանկությունն է, որպեսզի հրաժարվեն այն կեղծ ֆորմատից, որը պարտադրվել է հայ ժողովրդին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և հետագայում շարունակվել է Քոչարյանի և Սարգսյանի կողմից: Առաջին անգամ 30 տարիների ընթացքում արդեն կան նման տրամադրություններ և, իմ կարծիքով, վարչապետը գնում է ժողովրդահաճո հայտարարություն անելու ճանապարհով և այդ թեզը հրապարակ է բերում: Ամեն դեպքում՝ պետք է դա լավ գնահատել, որովհետև նշանակում է, որ նա գիտակցում է որոշակի հանրային ճնշման առկայությունը, նշանակում է՝ այդ ճնշումը պետք է ավելի մեծացնել, որպեսզի զուտ հայտարարությունից ինչ-որ մի պահի դառնա լուրջ օրակարգի մաս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն դեպքում՝ ես շատ մեծ հույսեր չեմ կապում այդ հայտարարության հետ, որովհետև վարչապետից և իր թիմից լսել եմ բազմաթիվ խրոխտ, գեղեցիկ և վճռական հայտարարություններ, որոնք իրականություն չեն դարձել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով