«Մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինձ մոտ վախ կար պատերազմի վերսկսման և Արցախի կորստի» .Հասմիկ Սարգսյան

Քաղաքական հարթակում տարբեր թեմաներ են արծածվում։ Մի շարք զավեշտալիներից հետո, ամենազավեշտալին քննարկվեց՝ ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը։ Մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինձ մոտ վախ կար պատերազմի վերսկսման և Արցախի կորստի։ Այսինքն, կռիվ տեսած՝ կռվում հաղթած, գերագույն գլխավոր հրամատարը, սառնասրտորեն դատելով, երկրում տիրող իրավիճակի մասին, ականջալուր եղավ, հրապարակում հավաքվածների պահանջին, չկամենալով՝ իր ժողովրդի դեմ զորք հանել, ցրել հավաքվածներին, հրաժարական տվեց։ Բայց ինչքա՜ն մարդիկ ցավ ու ափսոսանք ապրեցին այդ հրաժարականից։

Ինչքանները հասկացան, որ այս հրաժարականից հետո պետության կայունությունը խարխլվելու է, ինչքանները վախեցան պետության մեջ այսօր տիրող իրավիճակի համար։ Եվ այդ վախը այսօր շոշափվեց։ Ազգային հերոսներին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, նրանց ձեռբակալելով՝ ազատություն ենք տալիս մեր թշնամու ձեռքերին։ Այսինքն, այն մարդիկ, որոնք զինվոր են, գիտեն ինչ է կռիվը և կռվում հաղթելը, հայրենիքը պաշպանելը, այսօր այդ մարդիկ վտանգվում են։ Մենք թույլ չենք տալու, որովհետև նրանց ձերբակալություններով վտանգվում է Հայաստանն ու Արցախը։ Մենք մի բռունցքի նման դուրս կգանք ու կպայքարենք։ Չենք կարող այս հարցը թողնել «խորտակվող նավակի» հույսին։ Մեր պասիվությունը այս հարցում՝ կբերի հայրենիքի կորստի։ Մեզ չի ների սփյուռքը, առավել ևս մեր սերունդները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պայքարը կլինի հզոր և անզիջում, որովհետև հերոսների չհիմնավորված ազատազրկումը ուղիղ համեմատական է հայրենիքի կորստի հետ։ Մենք չունենք կորցնելու հայրենիք։

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով