Մարդիկ արդեն հոգնել են մայրաքաղաքում տիրող գարշահոտության թեմայի վերաբերյալ խնդիրներ բարձրաձայնելուց

Մայրաքաղաքի կառավարման լիակատար ձախողումը, մայրաքաղաքում առկա խնդիրներին լուծումներ գտնելու անկարողությունը հայելային արտացոլումն է ներկայիս իշխանությունների կառավարման ներուժի խիստ պակասի: Մարդիկ արդեն հոգնել են մայրաքաղաքում տիրող գարշահոտության թեմայի վերաբերյալ խնդիրներ բարձրաձայնելուց, հոգնել են աղբահանող ընկրության ու քաղաքապետարանի ապարդյուն բանավեճերից, հոգնել են մաքուր մայրաքաղաքի վերաբերյալ դեկլարատիվ հայտարարություններից: Երբեմն թվում է հուսալքությունից համակերպվել են նախահամաճարակային այդ վիճակի հետ:

Քաղաքային լոգիստիկ խնդիրները կարգավորելը առաջին հայացքից են միայն թվում պարզունակ: Իրականում դրանք բարդ և աշխատատար խնդիրներ են, որոնց կազմակերպումը պահանջում է նպատակային, հետևողական և քրտնաջան աշխատանք: Մայրաքաղաքային նոր իշխանությունների ձևավորման առաջին իսկ օրվանից հասկանալի էր որ <<ծաղրածուաբար>> հնարավոր չէ այն էֆեկտիվ իրականացնել: Որքան էլ զարմանալի հնչի` սա շատ արագ հասկացան նաև իշխող թիմի ներսում, երբ առաջարկում էին ամենամսյա շաբաթօրյակների միջոցով խնդիրը մեղմել: Բայց երբ համոզվեցին, որ նման կերպ հնարավոր չէ խնդիրը լուծել, սկսեցին փորձարկել նոր հնարք: Վարչապետի եղբորորդի, իշխող խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` իբր ինչ-որ փոքր ընկերություններ սեփական նախաձեռնությամբ աղբահանություն են իրականացրել քաղաքի որոշ հատվածներում և առաջարկում է այս կապակցությամբ կազմակերպել համընդհանուր ֆլեշ-մոբ՝ դարձնելով նախաձեռնությունը վարակիչ բոլորի համար:
Ի դեպ այս հնարքը տարաբնույթ երանգավորումներով կիրառվում է նաև չկատարված«հեղափոխական» մյուս խոստումների հետևանքները քողարկելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի, սիրված ֆիլմի հայտնի հերոսին այլ բան չի մնում, քան ասել` հե՜յ-հե՜յ….

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով