Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը մշտապես պատրաստ է տեր կանգնել ազգային-հոգևոր հարստությանը և պաշտպանել ավանդական արժեքները, թե՜ ներքին, թե՜ արտաքին ոտնձգություններից: Վերջին շրջանում լայն քննարկման թեմա է դարձել ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի՝ նույն Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացմանն ուղղված գործընթացը, ուստի ՂՊՎՄ-ն ուսումնասիրել է այս փաստաթուղթը և կազմել իր եզրակացությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզեցինք, որ ըստ կոնվենցիայի 3 հոդվածի «Դ» ենթակետի և 4-րդ հոդվածի 3-րդ ենթակետի ձևակերպումի՝ մարդն ինքը կարող է որոշել իր գենդերատիպը՝ իր սոցիալական սեռը: Այս և նման ձևակերպումներն աղերս չունեն «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» օրենքի անվան հետ և թաքնվելով այս անվան տակ՝ իրականում առաջ են բերում սեռական փոքրամասնությունների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը:

Ըստ կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանը պարտավորված պետք է լինի տրամադրել ապաստարան և պաշտպանել բռնության զոհերի իրավունքերը, անկախ նրանց սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, միգրանտի, փախստականի կամ
այլ կարգավիճակից: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է վերածվել մեր հարևան երկրներից Հայաստան տեղափոխված սեռական բռնության ենթարկված էմիգրանտների հավաքատեղիի, էմիգրանտներ, որոնց մի մասը կլինի ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր: ՂՊՎՄ-Ն կարծում է, որ սա կարող է վնասել ավանդական հայկական ընտանիքի ինստիտուտը և Հայաստանը կանգնեցել դեմոգրաֆիական աղետի առաջ:

Ըստ կոնվենցիայի 12-րդ հոդվածի՝ մասնակից պետությունները պարտավորվում են՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում բարեփոխումներ մտցնելու նպատակով, արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։ Այնինչ, ըստ հայկական ազգային և հոգևոր աշխարհայացքների և ըստ ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի՝ կանայք և տղամարդիկ արդենիսկ իրավահավասար են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Կոնվենցիայի 66-րդ հոդվածի` Հայաստանը պետք է ստեղծի վերահսկող (GREVIO, ԳՐԵՎԻՈ) անձեռնամխելիություն ունեցող փորձագետների կառույց, իսկ ըստ 66-հոդվածի 6-րդ կետի՝ ԳՐԵՎԻՈ-ն հաստատում է իր սեփական կանոնակարգը։ Սա նշանակում է, որ Ստամբուլյան կոնվենցիան միտում ունի ստեղծելու օտարոտի ուժերի ծառայող, Հայաստանի իշխանության կողմից որևէ կերպ չվերահսկվող անձեռնամխելի անձանց խումբ, որը պետք է ղեկավարի հայ ընտանիքի ինստիտուտը, որը ՂՊՎՄ-ն համարում է անընդունելի:

Ստամբուլյան կոնվենցիան դատապարտում է և պահանջում է քրեականացնել մի շարք այնպիսի երևույթներ, ինչպիսիք հարկադիր ամուսնություններն են, սեռական բռնությունը, սեռական հետապնդումը, կանանց սեռական օրգանների խեղումը: ՂՊՎՄ-ն ողջունում է Ստամբուլյան կոնվենցիայի այդ նպատակները, սակայն Հայաստանը չունի նման ազգային ավանդույտներ և նույնպես դեմ է այդ և նման երևույթներին: ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեականացված են բռնության նման ձևերը և եթե որևէ անձ Հայաստանում ենթարկվում է բռնության, առանց խտրականությունների պաշտպանված է ՀՀ քրեական օրենքով և մենք այդ անձնաց վտանգությունն ապահովվելու, հանցագործները հայտնաբերելու ու պատժելու համար, ամենևին չունենք Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու կարիքը:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, Ստամբուլյան կոնվենցիան համարում է հայկական ավանդական ընտանիքի մոդելի հետ անհամատեղելի, Հայաստանի հոգևոր-բարոյական արժեհամակարգին, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետությանը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը չհամապատախանող փաստաթուղթ և միանում է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեմ ընթացող պայքարին:
ՂՊՎՄ-ն սատարում Է Ստամբուլյան կոնվենցիայի մասին, Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշմանն ու արված հայտարարությունը և ազգային-հոգևոր արժեքները համարելով գերակա շահ՝ պատրաստ է պաշտպանել դրանք, հարկ եղած դեպքում միանալով նաև բողոքի երթերի, ցույցերի, ֆլեշմոբ-ակցաիաների և այլ միջոցաումների:

ՂՊՎՄ-ն հորդորում Է մերօրյա իշխանություններին, զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից, ետ կանչել նախկին իշխանության օրոք Հայաստանի անունից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայից Հայաստանի ստորագրությունը և հետագայում զերծ մնալ նմանօրինակ փաստաթղթերի վավերացման փորձերից:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով