«Հնարավոր է, որ շուտով սաքուն արթուրը, բարսեղյան լևոնը, բաթոյան զառան, իոաննիսյան դանիելն ու Նոր Հայաստանի մյուս խայտառակությունները գործուղվեն Բեռլին».Արտյոմ Խաչատրյան

 

SOS. Բեռլինում ողբերգություն է, պահանջվում է Նոր Հայաստանի օգնությունըՀնարավոր է, որ շուտով սաքուն արթուրը, բարսեղյան լևոնը, բաթոյան զառան, իոաննիսյան դանիելն ու Նոր Հայաստանի մյուս խայտառակությունները գործուղվեն Բեռլին, որտեղ մի աննախադեպ հակամարդկային դեպք է տեղի ունեցել: Ուրեմն, Բեռլինում 1465 թվականից գործում է տղաների երգչախումբ, որտեղ երգում են սեռական հասունացման տարիքի չհասած տղաները: Նրանց ձայնը դիսկանտ է, դա նման է սոպրանոյի, բայց կանացի ձայն չէ, իսկ սեռական հասունացումից հետո այն կորում է: Ինչևէ, մի լիբերալ կին որոշել է իր 9 տարեկան աղջկան տեղավորել այդ երգչախմբում, երգչախումբն էլ մերժել է՝ պատճառաբանելով, որ սա տղաների ստեղծագործական կոլեկտիվ է: Կինն էլ դտի է տվել, իսկ դատարանը բռնել է երգչախմբի կողմը: Ահա թե ինչ գրել վարչական դատավորը. «Право на свободу творчества превалирует в решении хора отказать девочке. Звучание хора в данном случае имеет безусловный приоритет перед интересами отдельного человека».

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն ստացվում է, որ Ստամբուլյան կոնվենցիա ստորագրած երկիրը պղծում է գենդեր եզրույթը, ոտնահարում է սրբազան դրույթը, համաձայն որի յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, թե որ գենդերին կամ սեռին է պատկանում: Փաստորեն տեղի է ունեցել սրբապղծություն, իսկ Բեռլինի իրավապաշտպանների վեջը չէ: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ Նոր Հայաստանը օգնության հասնի եղբայրական գերմանական ժողովրդին և դատավորին բացատրի, որ խելքը գլուխն հավաքի: Կարծում եմ, վատ չէր լինի, եթե անձամբ ժողովրդի վարչապետն էլ միջամտեր և ֆեյսբուքյան եթերով կոչ աներ շրջափակել բեռլինի վարչական դատարանը, իսկ այս որոշումն ընդունած դատավորի ասֆալտին փռել:
Ժամանակն է, որ Նոր Հայաստանն էլ իր լուման ունենա համաեվրոպական արժեքների պահպանման գործում և իր ուրույն խոսքն ասի եվրոպացի անաստված ու բարբարոս դատավորներին ու պաշտոնյաներին: Հիմա սպասենք: Հուսանք, որ Նոր Հայաստանի քաղաքական ղեկավարությունն անտարբեր չի մնա Բեռլինում տեղի ունեցած սրբապղծությանը և ջանքեր կգործադրի, որպեսզի Եվրոպայում այլևս ոչ մի դատավոր նման բան չանի և բոլորը խելքները գլուխներն հավաքեն: Մեր Փաշինյան Նիկոլը դա կարող է անել: Նշանակում է՝ պարտավոր է անել:

https://ria.ru/20190819/1557597433.html?fbclid=IwAR2Y9Hec-1yPMskofd6p0B0MMvEWOZtONFx29pUx4PNwY90Oeh6zDpunibA

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով