Հերոսին հեղինակազրկելու նուրբ արվեստը

Հերոսին հեղինակազրկելու նուրբ արվեստը

ArmDaily լրատվականի երեկվա սենսացիա լինելու հավակնող “Ո՞վ է Մարտի 1-ին հրաման տվել կրակելու ցուցարարների վրա” վերնագրով հոդվածին երբ ծանոթացա, անմիջապես որոշեցի անդրադառնալ բնօրինակին: Հոդվածը իրենից ներկայացնում է BBC ռուսական ծառայության կողմից հրապարակված “Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха” հոդվածից կամայական կերպով ընտրված հատվածների անորակ և անլիարժեք թարգմանություն, որոնցից բխեցված էին անհեթեթ եզրակացություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

BBC ռուսական ծառայությունը հայտնի է իր ճչացող վերնագրերի տակ հրապարակվող, բայց ոչ այնքան ճշմարիտ հոդվածներով: Երեկվա նյութը նույն ռեպերտուարից էր, սակայն ուներ առանձնահատկություն՝ այն կառուցված էր բեսթսելլերի լավագույն ավանդույթներով:

Սկսենք սկզբից:

Խայծը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հենց առաջին տողերից հոդվածի հեղինակը փորձում է ստեղծել խորհրդավորության տպավորություն՝ նշելով, որ BBC-ն ստացել է էքսկլյուզիվ հնարավորություն ծանոթանալու 2008թ. մարտի 1-ի ՀՀ նորագույն պատմության մեջ ողբերգական իրադարձությունների հետաքննության փաստաթղթերին, չմոռանալով նշել 10 զոհվածներին: Շատ պաթոսային և բարդ ստորադասական նախադասություն, որը ունի մեկ նպատակ՝ ընթերցողի մոտ ստեղծել կանխատրամադրվածություն:

Այնուհետև հեղինակը հայտնում է, որ հետաքննությունը համարում է, որ ցուցարարների գնդակահարությունը (!) ղեկավարում էր գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին): Հատուկ ուշադրություն դարձրեք ՛գնդակահարություն՛ բառին՝ (расстрел) այն դիտավորյալ է ընտրված տպավորություն թողնելու համար: Եվ իհարկե այս համատեքստում հիշատակվում է Ռ. Քոչարյանը: Բայց նա չէ այս վիպակի գլխավոր հերոսը:

Գլխավոր հերոսը

Շուրջ 15 հազար նիշից բաղկացած հոդվածը (ով չգիտի, ասեմ՝ դա բոլորովին շատ չէ) Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) անունը հիշատակվում է 13 անգամ (իսկ այ սա բավականին շատ է):

Հատկապես ուշագրավ է այն որ, տարօրինակաբար, ArmDaily լրատվականը իր կայքում հրապարակված նյութի մեջ անդրադարձել է բնօրինակի միայն այն մասին, որտեղ հիշատակվում է մեր հայրենիքի հերոսի անունը՝ կապելով այն գնդակահարության հետ և առանձնացնելով Օգանովսկուն որպես գլխավոր բացասական հերոս:

Սյուժեի զարգացումը

Այստեղ կրկին հանդիպում ենք “հետաքննությունը համարում է” արտահայտությունը, որին հետևում են 3 դրույթներ, այդ թվում այն, որ ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան ուժայինները, որոնց հրահանգներ էր տալիս գեներալ Կարապետյանը, որը ներգրավված է որպես վկա:

Այնոհետև տեսնում ենք ևս 2 պարբերություն տեքստ, որը ոչ մի բան չի ասում, բայց, ինչպես որ ասում են` the damage is already done, վնասը արդեն հասցված է: Գլխավոր հերոսի բացասական կերպարը ամրագրվեց:

Կուլմինացիա

Ի տարբերություն ArmDaily լրատվականի, որը հրապարակել է բնօրինակի միայն 20 տոկոսը, BBC ռուսական ծառայությունը այստեղ ցուցաբերում է իրապես զարմանալի օբյեկտիվություն, որը հայկական լրատվականը չի արտացոլում իր հոդվածում: Մասնավորապես BBC-ն գրում է, որ 2008 թվականի դեպքերի նոր հետաքննության նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանն է, սակայն քննության ոչ թափանցիկ լինելը և նոր իշխանության էմոցիոնալ հայտարարությունները առաջացրել են հարցեր քննության քաղաքական բնույթի և դատական համակարգի վրա գործադրվող ճնշումների մասին: Ըստ BBC-ի՝ դրան նպաստել է նաև այն փաստը, որ ՀՀ գործող վարչապետը 2008 թվականին եղել է հանրահավաքների կազմակերպիչը և աշխատել է պարտված թեկնածուի շտաբում, իսկ հետագայում դատապարտված է եղել իրադարձւթյուններում իր ունեցած դերի համար: Նշվում է նաև, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ-ն), որը իրականացնում է նոր հետաքննությունը, ենթարկվում է անմիջապես վարչապետին և որ ՀՔԾ-ն հրաժարվել է մեկնաբանություններ տրամադրել այս կապակցությամբ: Զարմանահրաշ օբյեկտիվություն, այնպես չէ՞: Սակայն պետք չէ խաբնվել: Այս օբյեկտիվության նոպային հետևում են նոր մեղադրանքներ գլխավոր հերոսի հասցեին, մի քանի պարբերություն: Այս ամենը եզրափակվում է մեկ զավեշտալի նախադասությամբ այն մասին, որ ՀՔԾ-ն չմեկնաբանեց BBC-ի կողմից ստացված փաստաթղթերը, բացատրելով դա քննության շահերով… Ուշագրավ է, որ ՀՔԾ-ի ներկայացուցիչների մոտ հարց չառաջացավ այն մասին, թե որտեղից է օտարերկրյա լրատվականը ստացել ընթացող քննությանը վերաբերող փաստաթղթերը… Էլ ավելի հետաքրքրական է այն, որ BBC-ի հոդվածում բազմիցս հիշատակվում է Սամվել Ալեքսանյանը, որը հեղափոխությունից հետո կախարդական փայտիկի մեկ շարժումով դարձել է ազնիվ գործարար: Այդ դեպքում ինչո՞ւ է BBC-ի հեղինակը իրեն հիշատակում որպես օլիգարխ:

BBC-ի հոդվածում բերված են նաև Կարնեգի հիմնադրամի ավագ աշխատակցի՝ Փոլ Սթրոնսկու BBC-ին տրված հարցազղրույցի ժամանակ ասված խոսքերը այն մասին, որ մարտի 1-ի դեպքերի քննությունը շատ առումներով թողնում է ընտրովի արդարադատության տպավորություն: Փոլ Սթրոնսկին հարցեր ունի այդ գործի վերաբերյալ, որը ակնհայտորեն բավականաչափ թափանցիկ չէ: Նա նաև նշել է, որ հաշվի առնելով այն, որ Փաշինյանը քննվող իրադարփությունների մասնակից է եղել, ապա ցանկացած քննություն պիտի լինի առավելագույնս բաց և թափանցիկ:

Հարց է առաջանում, ինչո՞ւ ArmDaily լրատվականը չի հրապարակել հոդվածի վերջին մասը: Միայն ի՞նձ է թվում, որ այստեղ միտում կա:

BBC ռուսական ծառայության հոդվածը ունի շատ որոշակի ուղղվածություն, այն առաջարկում է “պատրաստի” նշանակված մեղավոր, պահպանելով սակայն օբյեկտիվության որոշակի աստիճան:

Ակնհայտ է, որ դրված է հստակ նպատակ՝ հեղինակազրկել հերոս գեներալին և նշանակել մեղավորին:

Հաշվի առնելով այն, որ բնօրինակ հոդվածը հրապարակվել է ոչ-հայկական լրատվամիջոցի կողմից, օբյեկտիվության շղարշի տակ կարելի է տեսնել ակնհայտ պատվեր: Ընդ որում, պատվերի /կամ հրահանգի/ իջեցումը կարող է ունենալ 3 պատճառ՝

  1. ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով դոփում է տեղում և ենթարկվում է վերադասի ճնշումներին, քանի որ վերադասին հանգիստ չի տալիս այն հեռանկարը, որ ՄԻԵԴ-ը կարող է ոչ բարենպաստ դիրքորոշում հայտնել Քոչարյանի հետ կապված, սահմանադրական դատարանն էլ այս կողմից չի ուղում ենթարկվել…
  2. Թավշյա հեղափոխության օտարերկրյա ծնողները բավարարված չեն Հայաստանի և Արցախի ինքնությունը ամեն գնով պահող ՛նախկիններից՛ ազատվելու դինամիկայից և օգնության ձեռք են մեկնել:
  3. 1 + 2 տարբերակը

Հատկապես այն ֆոնի վրա, որ երկու հոդվածներն էլ հիմնվում են երկու անհեթեթությունների վրա՝ օտարերկրյա լրատվականը կարողացել է ստանալ աղմկահարույց քաղաքական աստառ ունեցող գործի ընթացիկ քննությանը վերաբերող ինչ-որ առեղծվածային փաստաթղթեր և այն, որ չկա որևէ հայտարարություն ՀՔԾ-ի կողմից այն մասին, որ իրենք ցանկանում են կամ փորձում են կամ մտադրություն ունեն հայտնաբերել այն ճանապարհը, որի միջոցով այդ փաստաթղթերը հասել են օտարերկրյա լրատվամիջոցին:

Հետևությունները թողնում եմ ձեզ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով