«Հերիք է ,խոսեք իրական խնդիրներից պարոն Փաշինյան».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է

-Փաշինյանը այսօր ԱԳՆ -ում հայտարարել է,որ «Պետք է հաղթահարենք փոքր ազգի բարդույթը»

Այսինքն մենք ստացվում է այսքան տարի բարդույթներով ենք առաջնորդվել միջազգային ասպարեզում և փոքր ազգ լինելով,պետք է ձգտենք ի՞նչ անել մեծ ազգ դառնալ,ասենք 100-200 միլիոնանոց հա՞:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լավ այսքան աբսուրդային մտքեր ո՞րտեղից այս մարդուն:

Աշխարհում շատ կան փոքր ազգեր կամ փոքր պետություններ,որոնց ազդեցությունը աշարհում քանակով չի որշվում,այլ նրանց ազդեցությամբ:

Ես երբևէ չեմ հանդիպել փոքր ազգի բարդույթով հայի,հայը միշտ էլ աշխարհին մշակույթ տվող,գիտություն ստեղծող,առևտուր կազմակերպող,շինարար,ստեղծարար է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր էլ մենք տարածված ողջ աշխարհում հարգանք ենք վայելում մեր պատմությունով, մեր մշակույթով և մեր աշխարհի հայկական ընկալումներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով