«Հերթով օրենքի առաջ պատասխան եք տալու,բոլորդ առանց բացառության».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է.

-Հերթով օրենքի առաջ պատասխան եք տալու,բոլորդ առանց բացառության

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.05.2019թ. որոշմամբ ՝Վահան Շոթայի Բաբայանի ընդդեմ Լիզա Խաչատուրի Ճաղարյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողը ՝օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:

ՀՀ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 12.08.2019թվականի որոշմամբ Լիզա Ճաղարյանի դեմ ՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ 2019թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 10:10-ին :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով