Հեղափոխություն բառը մեր պետականության թշնամին ա և այդ բառը պետք է հանել քաղաքական լեկսիկոնից

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է

«Միշ ջան, հակառակը, ապրիլի 23-ից հետո թռիչքուղին Հայաստանի համար փակվեց, իսկ եղանակը դարձավ խիստ անբարենպաստ Հայաստանի համար, քանզի փողոցով իշխանություն բռնազավթած ու սահմանադրական կարգ տապալող իշխանության որևէ լուրջ գործարար չի վստահի ու ներդրումներ չի կատարի, և հենց սա է պատճառը, որ մեզնում չկան լուրջ ներդրումներ և չեն լինի այնքան ժամանակ, մինչ մենք՝ որպես հասարակություն ու պետություն, չենք հայտարարել ի լուր աշխարհի, որ մենք սահմանադրական, ժողովրդավարական պետություն ենք և այլևս երբեք թույլ չենք տալու հակասահմանադրական, փողոցային իշխանազավթումներ…

Անունը կդնենք հեղափոխություն, թե հեղաշրջում, փաստն այն է, որ Նիկոլը փողոցի ճնշմամբ բռնազավթել է իշխանությունը և հիմա ոչ թե նոր կամ այլ հեղափոխություն է պետք, այլ պետք է ազատագրել բռնազավթած իշխանությունն ու վերականգնել Հայաստանի սահմանադրականությունն ու տապալված սահմանադրական կարգը և մեկընդմիշտ մերժել հեղափոխության գաղափարը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անունը կդնենք վրեժ, թե այլ բան, իշխանությունը ազատագրելուց և երկրում սահմանադրականությունը վերականգնելուց հետո պետք է օրենքի ուժով պատժել մեր պետության սահմանադրությանը ձեռնոց նետած բոլոր հակապետական դավաճաններին, որպեսզի դաս լինի ապագա արկածախնդիրների համար….

Ինչ վերաբերում ա պետական պաշտոնները չարաշահելով հարստացածներին, ապա կամ պետք է պատժել բոլոր իշխանությունների ժամանակ չարաշահումներով զբաղվածներին, կամ փակել այդ էջը, իսկ Նիկոլը պատժումա միայն նրանց, ովքեր չեն մտնում իր տակ, իսկ ովքեր մտնում են, չի էլ հարցնում՝ ինչպես են հարստացել, և սա բերում ա անարդարության մթնոլորտի ձևավորման և խորացնում սոցիալական անհանդուրժողականությունը…

Հեղափոխություն բառը մեր պետականության թշնամին ա և այդ բառը պետք է հանել քաղաքական լեկսիկոնից, հակառակ պարագայում, ով ուզում է հեղափոխություն, նմանվում ա պետական մտածողություն չունեցող, պոպուլիստ ու դեմագոգ Նիկոլին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միշ ջան, այսինքն ուզում ես ասել, որ եթե Նիկոլը նախկինների հանդեպ վրեժխնդրություն չիրականացներ, պետք է աչք փակ փակեի՞նք այն փաստի վրա, որ Նիկոլը փողոցով բռնազավթել է իշխանությունը, որ տարիներ շարունակ ստել ու խաբել ա մեր ժողովրդին, թե իբր 20 տարի ա մեր պետությունը քանդվումա…

Չգիտեմ՝ քո համար ինչպես, բայց ինձ համար կարևոր է սահմանադրական ու իրավական, ժողովրդավարական ու ազգային պետությունում ապրելը և ես պայքարել ու պայքարելու եմ բոլոր նրանց դեմ, ովքեր հեղափոխություն բառի տակ թաքնված կփորձեն հարվածել իմ պետության սահմանադրությանը…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով