«Հարգելի Նիկոլի վկաներ, հպարտ եղեք այն փաստի համար, որ ձեր կուռքը կրկին անգամ ձեզ համար եփել է մի բաժին լափշա».Նատալյա Սաղիյան

Նախ սկսենք նրանից, որ եթե իրոք առկա է այդպիսի գաղտնի զեկույց, ինչը ինձ խիստ անհավանական է թվում, ապա առնվազն տարօրինակ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը նոր է տեղեկանում դրա գոյության մասին: Սա նշանակում է, որ իր իսկ կողմից ձևավոևած կառավարությունում և իր գրպանի Ազգային Ժողովում քաոս է: Հատուկ նշում եմ իշխանության երկու թևը, քանի որ հայտնի չէ, թե այդ զեկույցը որտեղից է հայտնվել և հասել Փաշինյանին:

Ինչպես հասկանում եմ, Փաշինյանը չի հրապարակի այդ առեղծվածային զեկույցին վերաբերող և ոչ մի մանրամասն տեղեկություն, քանի որ այն՝ ինչպես և Արարատ Միրզոյանի ամառանոցի շքեղ վերանորոգման ծախսերը, պետական գաղտնիք է… Մի խոսքով, հարգելի Նիկոլի վկաներ, հպարտ եղեք այն փաստի համար, որ ձեր կուռքը կրկին անգամ ձեզ համար եփել է մի բաժին լափշա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության խորհդի անդամ  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով