Հասարակության մի ստվար զանգված ամիսներ շարունակ չէր ուզում ու հիմա էլ չի ուզում հասկանալ ու գիտակցել, որ երկրում պետական կառավարման ճգնաժամ է

Загрузка...
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հասարակության մի ստվար զանգված ամիսներ շարունակ չէր ուզում ու հիմա էլ չի ուզում հասկանալ ու գիտակցել, որ երկրում պետական կառավարման ճգնաժամ է: Ողջ պետական կառավարման ապարատը այսօր ձախողված է ու որևէ չափազանցություն չկա ասածիս մեջ : Սկզբում ազատվեցին կառավարման վերին օղակների ղեկավարներից՝ առանց հաշվի առնելով գործ ու փորձառություն: Հիմնավորումը՝ ազատվում ենք թալանչիներից, կաշառակերներից, կոռուպցիայի մեջ թաթախվածներից, բերում ենք , ճիշտ է՝ անփորձ, բայց երիտասարդ ու անբիծ կադրերի: Ու արդյունքում ի՞նչ. ընդամենը ամիսներ անց պայթեց առաջին սկանդալը՝ կապված հսկայական հավելավճարների ու պարգևավճարների հետ:

Ի՞նչ պատճառաբանեցին մեր թավշյա չինովնիկները, հիշու՞մ եք. թե բա ՝ չենք թալանում, բա ի՞նչով ընտանիք պահենք: Ու հասարակությունը լռեց, հարցեր չտրվեցին, եզրակացություններ չարվեցին, անցավ գնաց: Քչերը միայն այդ օրերին քննադատեցին էդ ամենը՝ դառնալով ֆեյքա-զոմբիական հարձակումների թիրախ: Հասարակոությունն էլ հանդուրժեց, հալած յուղի տեղ ընդունեց այդ ճղճիմ պատճառաբանությունները, մեկ անգամ ևս կրկնեց «բա նախկինների ժամանակ լավ է՞ր» արտահայտությունը, ու թեման փակվեց: Այ սա հիմքերից մեկն էր կառավարման ձախողման սկզբի, երբ ոչ ոքի չհետաքրքրվեց, թե՝ աղջիկներ և տղաներ, հարգելի թրաշամանուկներ, ցույց կտա՞ք գոնե մեկ, ձեր կողմից սկսված ու ավարտած գործ, արդյունք(բայց կա՞ր որ):

Դե իսկ գործադիրի ղեկավարն էլ իր հերթին տախտակին մեխեց դեպի կործանում գնացող պետական համակարգի մեխերից ևս մեկը՝ արդարացնելով իր քայլընկերներին: Շուտով սակայն, հասկանալով, որ նույնիսկ հսկայական պարգևավճարները իրենց չմոտիվացրեցին աշխատելու(իրենք հո գիտեին, որ չեն կարող), անցան միջին օղակների չինովնիկներին: Պարզվեց, որ պետական հիմնարկների անգործության կամ վատ գործունեության պատճառը «հավելյալ արժեք չստեղծող», ողջ օրը պարապ սարապ սուրճ խմող ու «շարիկ գլորող» աշխատակիցներն են: Առանց մեծ աղմուկների քանդեցին, լուծարեցին, փակեցին, միավորեցին, կրճատեցին «հներին» ՝ նրանց փոխարեն ավելի մեծ վարձատրությամբ բերելով իրենց «նորերին»( դե պատկերացնում եք քայլողները որքան շատ էին, բոլորին տեղավորել է չէ՞պետք): Ու մնացին հիմնականում իրենք իրենցով և սկսվեց ամենատխուրը. նոր մեղավորների փնտրտուքը:

Իսկ պետական կառավարման ձախողումն ու ճգնաժամը արդարացնելու համար(չնայաց մեր թավիշները իհարկե չեն խոստվանում, որ կա նման խնդիր) գտնվեց ամենամեծ մեղավորը՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Ու գիտե՞ք, կարծում եմ այս մի հարցում Նիկոլը ճիշտ էր ու անկեղծ: «Մերժիր»Սերժին» կարգախոսով ամեն ինչ մերժելու պատրաստ փողոց դուրս եկած ժողովուրդը միայն կարող էր օրեր անց գոռալ «Նիկոլ վարչապետ»՝ գնալով մի անհասկանալի ավանտյուրայի, վստահելով մարդկանց, ում միակ ու տեսանելի գործը եղավ ՔԱՅԼԵԼԸ: Ապացույցներ դեռ պետք ե՞ն, թե կբավարարվեք էն ամենով, ինչ ամեն օր տեղի են ունենում Ձեր աչքի առաջ….. թ՞ե այնուամենայնիվ մեկ թարմ օրինակ բերեմ Ազգային Ժողովում՝ երկրի օրենսդիր մարմնում տեղի ունեցող անհեթեթությունից: Խնդրեմ…👇

• https://hraparak.am/post/c584f6861f8a0600cdc5bf53cc842a2b…
• https://168.am/2019/08/14/1160797.html…
• https://hraparak.am/post/6b31ed1f028a4c13080795203841f68a…
• https://168.am/2019/08/12/1159956.html…
• https://168.am/2019/08/12/1159999.html…
• https://news.am/arm/news/528318.html…
• https://hraparak.am/post/c584f6861f8a0600cdc5bf53cc842a2b…
• https://armlur.am/924253/…
• https://www.aysor.am/am/news/2019/08/20/աժ-կադրեր/1598457…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...