Հայաստանում մոր եւ մանկան մահացության երեք դեպք է գրանցվել՝ մեկ շաբաթվա ընթացքում

Հայաստանում մոր եւ մանկան մահացության երեք դեպք է գրանցվել՝ մեկ շաբաթվա ընթացքում: Առողջապահության նախարարությունը, որը այս ընթացքում լուռ էր, միայն այսօր՝ օրվա երկրորդ կեսին է արձագանքել ողբերգություններին՝ այն էլ լրագրողների համառ պնդումների արդյունքում: Առողջապահության նախարարի խոսնակը հայտարարել է, թե աշխատանքային խումբ է ուղարկվել Վեդի՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու: Նախարարությունից հայտնել են նաեւ, որ այս եւ Արեգունիից ծննդկանի մահվան հանգամանքներին կանդրադառնան, երբ դատաբժշկական փորձաքննությունը ավարտվի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով