«Կարծում եմ, բոլորին էլ պարզ է, թե ովքեր կարող են կանգնած լինել Արցախի հերոս Օգանովսկու դեմ իրականացված պատվերի հետևում».Արմեն Ամիրջանյան

Կարծում եմ, բոլորին էլ պարզ է, թե ովքեր կարող են կանգնած լինել Արցախի հերոս Օգանովսկու դեմ իրականացված պատվերի հետևում: Հերոսներին զրպարտելը, նրանց վարկանիշը գցելը Հայաստանի ներսում այսօր ձեռնտու է միայն գործող իշխանություններին: Նրանց պետք է Նոր Հայաստան առանց հերոսների, որտեղ պետք է լինեն նոր ու չակերտավոր հերոսներ, որտեղ հերոսներ դառնում են ոչ թե կռվելով, այլ Գյումրիից Երևան քայլելով և դրսի ուժերի պատվերով իշխանափոխություն իրականացնելով: Նոր

Հայաստանի իշխանություններն իրենք են ուզում լինել այդ հերոսները և դրա համար էլ Արցախի հերոսները, կռված հերոսները նրանց համար խանգարող հանգամանք են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Արմեն Ամիրջանյանի ֆեյսուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով