«Կանչել են դատախազ Արթուրին Դավթյան ու հայտնել, որ մինչև սեպտեմբերի սկիզբ Սերժ Սարգսյանին էլ պիտի ձերբակալեն». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անցավ մեկ տարի ու երերք ամիս և դեբիլների ապստամբությունը հասնում է իր տրամաբանական հանգրվանին: Սպառելով քաղաքական բառիգության բոլոր ռեսուրսները՝ նրանք ստիպված են միջուկային դոզային ապավինել էն հույսով, որ իրենց «կլիենտներին» մի քանի շաբաթ էլ կթմրեցնեն, սեպտեմբերը կսղցնեն կգնա, դե իսկ հետո կամ էշը կամ իշատերը… Ընդ որում՝ «նրանք» ասելով ես ընդամենը չորս հոգու նկատի ունեմ՝ Նիկոլը Փաշինյան, Սասունը Խաչատրյան, Վահեն Գրիգորյան ու Տիգրան Եգորյանը (մի հարցրեք, չգիտեմ՝ ինչու): Որոշումը կայացնելուց հետո կանչել են դատախազ Արթուրին Դավթյան ու հայտնել, որ մինչև սեպտեմբերի սկիզբ Սերժ Սարգսյանին էլ պիտի ձերբակալեն:

Թեմաների մեջ չեն էլ խորանում՝ էլի նույն Մարտի 1, սահմանադրական կարգ… ու դե Սիլվա: Հասկանո՞ւմ եք, երբ որ իրենք ասում են, որ ընդդիմությանը Սարգսյանն ու Քոչարյանն են պահում, իրենց հավատում են դրան:

Իրենց իրոք թվում է որ իրենց բանտում պահելով ընդդիմության հարցը կլուծվի:

Մինչդեռ իրականում հենց այդ մարդկանց բանտարկված լինելն է լինելու իրական հեղափոխության նախադրյալը: Սարգսյանին բանտարկելով նրանք զրկվելու են նախկինների մութ գործերի վրա հղում անելու իրենց սիրելի զբաղմունքից:

Ինչքան սաստկանան ճնշումները, էդքան կլեգիտիմացվի հակագրոհը: Մեծ առումով, ձեռբակալվելով Սարգսյանը բոլորիս ձեռքերը ազատում է կամ, ավելի խորհրդավոր լեզվով ասած, բոլորիս մեղքերը իր վրա է վերցնում»:

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով